ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դիվանագետ Հասմիկ Տոլմաջյանին՝ Ֆրանսիական Հանրապետության Արժանիքի ազգային շքանշան

17 նոյեմբերի, 2016 | 16:24

Hasmik Tolmajyan ԺՆԵՎ.-Նոյեմբերի 16-ին Ժնևում՝ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիական Հանրապետության` Արժանիքի ազգային շքանշանի (Ordre nationale du Mérite) շնորհման կապակցությամբ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Շվեյցարիայում Ֆրանսիայի դեսպան, մշտական ներկայացուցիչ Էլիզաբեթ Լորենը, Ֆրանսիայի Նախագահի անունից հանձնելով բարձր պարգևը, կարևորեց Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքն՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, որը դրսևորվել է ինչպես Փարիզում՝ Հայաստանի դեսպանությունում, այնպես էլ Երևանում՝ Արտաքին գործերի նախարարությունում, աշխատանքի ընթացքում:

Դեսպան Լորենը դրվատանքով անդրադարձավ նաև Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Հասմիկ Տոլմաջյանի գործունեությանը՝ ընդգծելով, մասնավորապես, Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի կողմից առաջադրված Ցեղասպանության կանխարգելման բանաձևի միաձայն ընդունման ուղղությամբ գործադրված կարևոր ջանքերը:

Swiss arm embԵրախտագիտություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Հասմիկ Տոլմաջյանը մեծապես կարևորեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ միջպետական հարաբերություններն ու բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատված քաղաքական սերտ երկխոսությունը:

Պարգևի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ և միջազգային այլ կազմակերպությունների բարձր պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
3. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
4. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
5. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
6. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
7. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
8. Շվեյցարահայությունը աջակցում է հայաստանյան շարժմանը
9. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: