ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դիլիջանում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը

13 օգոստոսի, 2016 | 04:58

engibarov paratonՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի և Ծաղկաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝  օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում, Դիլիջանում և Երևանում անցկացվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:
Փառատոնի մեկնարկը տրվեց օգոստոսի 10-ին, ժամը 20:30-ին, Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակի բացօթյա բեմում: Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր՝ Հայաստանից, Սերբիայից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

Փառատոնի ընթացքում ներկայացումների և մանրապատումների ցուցադրություններից բացի կանցկացվեն վարպետության դասեր, գիտաժողովներ, տեսացուցադրություններ և քննարկումներ: Այս տարվա փառատոնիծրագրում ներառված են նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիայի և ԵԹԿՊԻ մնջախաղի կուրսի աշխատանքները:
Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը մեկնարկի կապակցությամբ ողջունել է փառատոնի կազմակերպիչներին և նշել, որ թատերասեր հանրության համար փառատոնը սպասված է, այն տարեցտարի զարգանում է, նոր աջակիցներ ձեռք բերում և ընդլայնում աշխարհագրությունը:
Ս. թ. օգոստոսի 9-ին, «Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի նախագահ Ժիրայր Դադասյանը, դերասաններ Ջոն Ջեյքոբսը
/Հարավաֆրիկյան Հանրապետություն/ և Վահրամ Զարյանը /Ֆրանսիա/:
Մանրամասները՝  Երևանի մնջախաղի պետական թատրոնի պաշտոնական կայքէջում:


Առնչվող նյութեր
1. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
2. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
3. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
4. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
5. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
6. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
7. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
9. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին
10. Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը Բեռլինում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: