ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դիլիջանում բացվել է կենտրոնական դպրոցը

24 սեպտեմբերի, 2015 | 13:43

dilijan dprots1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման արարողությանը, որը ոչ միայն կրթական համակարգում, այլ նաև Դիլիջանի համայնքային զարգացման գործում ևս մեկ կարևոր ներդրում է:

Դպրոցի բացումը կատարել են «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նախագահը շրջայց է կատարել նորաբաց ուսումնական հաստատությունում, ծանոթացել պայմաններին, ուսումնական ծրագրերին ու երեխաների բազմակողմանի զարգացումն ապահովելու նպատակով մշակված դասավանդման մեթոդաբանությանը:

Դիլիջանի կենտրոնական դպրոցն ստեղծվել է 2013 թվականին, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված 1-9-րդ դասարանի մինչև 160 աշակերտի համար:

dilijan dprots2ՀՀ կրթական համակարգ Դիլիջանի կենտրոնական դպրոցի մուտքով ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար:

Պատասխանատուների հավաստմամբ, իր գաղափարախոսությամբ և տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղաքականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

dilijan dprots3Դպրոցի շենքի կառուցումը և գործունեությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարածքում է տեղակայված նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ֆաբլաբը՝ գիտարդյունաբերական լաբորատորիան, որը ծառայելու է ինչպես դպրոցի աշակերտներին, այնպես էլ Դիլիջանի և հարակից քաղաքների աշակերտներին, ուսանողներին և ստեղծագործողներին:

Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ ներկայումս դպրոցում սովորող 119 աշակերտների ավելի քան 80%-ը և դպրոցի աշխատակիցների 24%-ը Դիլիջան քաղաքից են, իսկ 22%-ը Երևանից Դիլիջան է տեղափոխվել ընտանիքով, աշխատակիցների 13%-ը Հայաստանի այլ մարզերից է, մնացած աշխատակիցները համատեղում են աշխատանքը Երևանում և Դիլիջանում:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Հանրակրթության հիմնական խնդիրը ոչ ճիշտ կառավարումն է
3. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
4. Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
5. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
6. Դիլիջանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն
7. Կառավարությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն մեր երկիրը. շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ
8. Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում- քննարկում
9. «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան
10. IDeA հիմնադրամը ներկայացրել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: