ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դիդիե Ռեյնդերս,,Պուտինը պետք է հասկանաˋ Հայաստանը համագործակցելու է ԵՄ-ի հետ,,

25 հունվարի, 2014 | 19:26

didie randej belgiaԱրդեն 10 տարուց ի վեր Բելգիայի դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ գտնվում են ոչ ակտիվ հարթության վրա: Իհարկե, սա ամենևին չի նշանակում, որ հայ-բելգիական հարաբերությունները սառեցված են, կամ ասենք,Բելգիայում Հայաստանը դիվանագիտական բավարար կորպուս չունի: Պարզապես, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, ,,Կարևորն այն չէ թե ինչ ես աշխատում, կարևորն այն է, թե ինչպես ես աշխատում,,:

Եթե մինչ օրս բելգիական քաղաքական հարթակը Հայաստանի ուղղությամբ սահմանափակ հետաքրքրություն է դրսևորել,ապա, այն կարելի է վերագրել ոչ միայն իբեեւ մեր դիվանագիտության պասիվության արդյունք, այլ ընդհանրապես հայաստանյան ոչ ճիշտ քաղաքականության հետևանք:

Բայց, եթե հայ-բելգիական քաղաքական շփումները դեռևս գտնվում են այսպես ասած ,,ձեռնպահ,, կարգավիճակում, ապա գործարար շրջանակներում հետաքրքրություններն օր օրի արթնանում են, ինչն էլ աստիճանաբար քաղաքական առանցքային տրամաչափերն ընդլայնելու հիմք են նախապատրաստում: Սա, իհարկե, պայմանավորված է նաև հայ- բելգիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից մշակվող նոր մեխանիզմներով: Ըստ որի, բելգիահայ արվեստի,սպորտի ինչպես նաև այլ ասպարեզներում կարևոր նշանակություն ունեցող անձանց միջոցով փորձում են բելգիական լայն հասարակությանը Հայաստանն առավել ճանաչելի դարձնել։

Հայաստանյան ,,Ազգ,, օրաթերթն արդեն տեղեկացրել է Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի Հայաստան կատարելիք այցի մասին:

Վերջերս նախարարն իր մասնակցությունն էր բերել Բելգիայի Լիեժ քաղաքում բելգիահայ բռնցքամարտիկ,Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանին սատարելու մրցամարտին, որի ընթացքում, նա պատասխանեց նաեւ մեր հարցերին :

-Արդեն մի քանի ամիս է Ձեր Հայաստան կատարվելիք այցի մտադրության շուրջ խոսակցություններ են ծավալվում։ Ի վերջո ե՞րբ է նախատեսվում Ձեր այցը:

-Մայիսին Բելգիայում կայանալու է օրենսդիր մարմնի և մարզային, ինչպես նաև Եվրոխորհրդարանի ընտրություններ: Իմ այցր Հայաստան կլինի հավանաբար հունիսին, ամեն դեպքում միայն ընտրություններից հետո կփորձեմ այդ հարցերը կազմակերպել։

– Ո՞րն է Հայաստան գնալու հիմնական նպատակը:

– Նախ, ուզում ենք վերականգնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, երկրորդ՝ աշխուժացնել գործնական և տնտեսական շփումներն ու ընդլայնել հետաքրքրությունների շրջանակները: Ուզում ենք Հայաստան տանել գործարար աշխարհի մարդկանց: Այս առումով, Բելգիայում արդեն կազմակերպվել են համապատասխան սեմինարներ, եղել են որոշակի շփումներ:

Բելգիայի վալոնական հատվածում արտահանման և ներկրման ուղղությամբ տարվել են բավականչափ աշխատանքներ : Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատի նախձեռնությամբ, Հայաստանի ուղղությամբ երկկողմ շփման եզրերն առավել հետաքրքրական են դառնում:

– Երևի տասը տարի է Բելգիայի կողմից որեւէ պաշտոնական այց Հայաստան չի եղել։ Ինչպե՞ս հասկանալ քաղաքական դաշտում Հայաստանի նկատմամբ հանկարծակի հետաքրքրությունը:

– Այո, երբեք չի եղել։ Այդ պատճառով ես, որպես արտգործնախարար ուզում եմ վերականգնել քաղաքական շփումները եւ պաշտոնական այցով լինել Հայաստանում: Փորձում ենք միաժամանակ ակտիվացնել նաև տնտեսական հարաբերությունները, թեպետ, այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են: Եթե տնտեսական հարաբերություններն ակտիվանում են, ապա քաղաքական հետաքրքրություններն ևս վերականգնվում են ։

-Ինչպիսի՞ն է Բելգիայի պաշտոնական դիրքորոշումր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:

Կարծում եմ, միշտ պետք է երկխոսությունների ճանապարհն ընտրել։ Նույնը փորձում ենք Ադրբեջանի հետ:

Սա առնչվում է նաև Հայաստան –ԵՄ համագորցակցությանը: Գիտենք,որ Ռուսաստանի ճնշումներն առանձնապես ուժեղ էին բոլոր Արևելյան գործընկերության անդամ երկրների վրա: Այս առումով, ամսվա վերջին, Բրյուսելում ես հանդիպելու եմ Վլադիմիր Պուտինին և Սերգեյ Լավրովին: Մենք պետք է հասկացնել տանք, որ ԵՄ-ն համագործակցելու է Հայաստանի հետ և պետք է Ռուսաստանը վերջապես հասկանա, որ ԵՄ- Հայաստան հարաբերությունները չի խանգարում ռուս – հայկական հարաբերությանը: Չի կարելի կտրուկ ասել. կամ Ռուսաստան, կամ Եվրամիություն: Պուտինին պետք է հասկացնել, որ կարելի է համագործակցել և ԵՄ-ի, և Ռուսաստանի և Հայաստանի հետ: Նույնը վերաբերվում է նաև մյուս անդամ երկրներին: Այս առումով եղել են որոշակի երկխոսություններ, բայց ներկայումս առաջընթաց չկա:

– Ի՞նչ տպավորություն ստացաք երեկոյից, և ինչպե՞ս եք Ձեզ զգում հայկական միջավայրում:

– Հիանալի երեկո էր, հատկապես, որ շատ հայերի հանդիպեցի: Հայկական միջավայրում լավ ժամանակ անցկացրեցի : Առավել ևս, որ երեկոն ավարտվեց Ալեքսի հաղթանակով : Հիմա Ալեքսը կմասնակցի աշխարհի առաջնությանն, ինչը ուրախալի է ևʹ հայերի, ևʹ բելգիացիների համար:

Զրույցը վարեց Արաքս Սաֆարյանը

Բրյուսել

Հատուկ ,,Օրեր,,ի համար


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: