ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դիանա Քալաշովան Կարել Գոտտի հետ կմասնակցի ,,Պրիմա,, հեռուստաընկերության ,,Սիրտ երեխաների համար,, բարեգործական համերգին

14 դեկտեմբերի, 2013 | 22:41

Diana Kalashova srdce bliziՊՐԱՀԱ-Օրեր- Դեկտեմբերի 15-ին ժամը 20։00-ին չեխական ,,Պրիմա,, հեռուստաընկերությունը Պրահայի ,,Օբեցնի դում,, համերգասրահի Սմետանայի դահլիճից ուղիղ եթեր կհեռարձակի ,,Սիրտ երեխաների համար,, բարեգործական համերգը, որին կմասնակցեն ոչ միայն Չեխիայի հայտնի դերասաններն ու հեռուստատեսային աստղերը, այլեւ դեռեւս երիտասարդ երգիչները։ Բարեգործական համերգին կմասնակցի նաեւ երիտասարդ հայտնի երգչուհի Դիանա Քալաշովան։ Նա կկատարի Ջոն Լենոնի ,,Imagine,, (Պատկերացրեք) երգը։

Համերգին իր մասնակցությունը կբերի չեխական էստրադայի լեգենդ Կարել Գոտտը։ Համերգի ընթացքում կցուցադրվեն նաեւ հիվանդ երեխաների մոտ պատրաստված ութ մեդալիոնները, որոնց հեղինակներն են Չեխիայի հայտնի երգիչները՝ չեխական էստրադայի աստղ Լուցիա Բիլայի գլխավորությամբ։

Հայտնի դերասաններն ու հաղորդավարները հեռուստահամերգի ընթացքում կպատասխանեն հեռախոսազանգերին եւ կընդունեն բարեգործական նվիրատվությունները։ Համերգային երեկոն կվարի հայտնի հաղորդավար Լիբոր srdce-pro-deti-pokrtilo-cdԲոուչեկը։ Բարեգործական նպատակներով թողարկվել է նաեւ ,,Սրտին մոտ,, բարեգործական ձայնասկավառակը։

Լայն հասարակությունը 30 կրոն արժողությամբ DMS կարող է ուղարկել DMS SRDCEPRODETI 87777 հեռախոսահամարին։ Չեխիայում բնակվող մեր հայրենակիցներին նույնպես առաջարկում ենք մասնակցել բարեգործական Diana srdce հեռուստամարաթոնին։

Նշենք նաեւ, որ անցյալ շաբաթ Դիանա Քալաշովան մասնակցել էր ռուսական հեռուստատեսությամբ նկարահանված ,,Սուրբ Ծննդյան Տարվա երգ 2013,, համերգին։

Օրեր եվրոպական ամսագիրdiana kalashova moskwa

www.orer.eu


Առնչվող նյութեր
1. ՙԱռանց կանոնների՚. 15-ամյա Դիանա Քալաշովան ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը/ տեսահոլովակ/
2. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի արդյունքը կազմում է 15,428,777 ԱՄՆ դոլար
3. Մոսկուայի մէջ դրամահաւաք-ճաշ տեղի պիտի չունենայ
4. ,,Հայաստան,, հիմնադրամի ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը մեկնարկում է նոյեմբերի 24-ին
5. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ավանդական` 18-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 10 378 465 ԱՄՆ դոլար
6. Մասնակցեք չեխ երեխաների օգնության հեռուստամարաթոնին՝ դեկտեմբերի 28-ին
7. «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքում հավաքվել է 12 399 550 դոլար
8. Իրանահայ համայնքը մշտապես Հիմնադրամի կողքին է
9. Դիանա Քալաշովան դարձավ ,,Կյանք երեխաներին,, բարեգործական հիմնադրամի դեմքը
10. Դիանա Քալաշովան մասնակցել է ,,Սրտին մոտ,, բարեգործական ալբոմի շնորհանդեսին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: