ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դիանա Քալաշովան թողարկել է առաջին տեսահոլովակը՝ ,,Մի հարցրու՝ ինչու՞,, երգով

17 ապրիլի, 2013 | 12:33

ՊՐԱՀԱ- Ապրիլի 16-ին Չեխիայում եւ նրա սահմաններից դուրս արդեն մեծ ճանաչում ձեռք բերած 11-ամյա տաղանդավոր երգչուհի Դիանա Քալաշովան ծննդյան օրվա առիթով Պրահայի Լավկա ակումբում ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը `No asking why,, (Մի հարցրու՝ ինչու՞) երգով։ Տեսահոլովակի շնորհանդեսին մասնակցել են հայտնի դերասանուհի Թերեզա Բրոդսկան, Յան Ժամպան՝ հայտնի Eddie Stoilow պոպ խմբի ղեկավարը, ով այսուհետ կլինի նաեւ Դիանայի պրոդյուսերը։

`No asking why,, երգի հեղինակը Եկատիրինա Կոմարն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Անտոն Գուբանովը։ Այս երգը կատարում է նաեւ ուկրաինական ,,Զակլյոպկի,, խումբը։

Ի դեպ տեսահոլովակում նկարահանվել է նաեւ Դիանայի կրտսեր քույրը՝ Սոֆյան,ով երեկոյի ընթացքում երգեց քրոջ հետ միասին։ Անցած տարի նույն օրերին թողարկվեց Դիանա Քալաշի (Քալաշովա) առաջին ձայնասկավառակը՝ ,,Կերազեմ,, չեխերեն երգով։

Ինչպես ,,Օրեր,,ին հայտնեց  Դիանայի մայրը՝ Էլմիրա Քալաշովան, վեց ամիս տեւեց, մինչեւ տեսահոլովակը պատրաստվեց եւ ներկայացվեց։ Դիանան նաեւ շարունակելու է աշխատակցել ,,Տալիս եմ սիրտս երեխաներին,, բարեգործական նախագծի հետ, քանի որ համարվում է այդ նախագծի գովազդային դեմքը։

Հիշեցնենք, որ Չեխիայում եւ Սլովակիայում անցկացվող ,,Չեխիան եւ Սլովակիան ունի տաղանդ 2,, հեռուստաշոուի առաջին փուլում, երբ անցկացվում էր մասնակիցների ընտրությունը, փայլուն հանդես եկավ դեռ այն ժամանակ իննամյա Դիանա Քալաշովան եւ միանգամից գրավեց ժյուրիի եւ միլիոնավոր հեռուստադիտողների ուշադրությունը։

Սրտանց շնորհավորում եք Դիանային եւ մաղթում նորանոր երգեր ու հաջողություններ։ Նրա հետ հարցազրույցը`,,ՕՐԵՐ,,ի առաջիկա համարում։

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում նոր տեսահոլովակը։

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՙԱռանց կանոնների՚. 15-ամյա Դիանա Քալաշովան ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը/ տեսահոլովակ/
2. Մասնակցեք չեխ երեխաների օգնության հեռուստամարաթոնին՝ դեկտեմբերի 28-ին
3. Դիանա Քալաշովան դարձավ ,,Կյանք երեխաներին,, բարեգործական հիմնադրամի դեմքը
4. Դիանա Քալաշովան Կարել Գոտտի հետ կմասնակցի ,,Պրիմա,, հեռուստաընկերության ,,Սիրտ երեխաների համար,, բարեգործական համերգին
5. Դիանա Քալաշովան մասնակցել է ,,Սրտին մոտ,, բարեգործական ալբոմի շնորհանդեսին
6. Չեխիայում բնակվող Դիանա Քալաշովան երգեց Լիդուշիկի մենահամերգին
7. Դիանա Քալաշովան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում`Լիդուշիկի մենահամերգին
8. Պրահա. Մանե Սեյրանյանի, Վարինե Մկրտչյանի, Սոնա Քոլոյանի եւ Դիանա Քալաշովայի երաժշտական դեսանտը Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում
9. Դիանա Քալաշովայի օգտին քվեարկեք նոյեմբերի 27-ին` «Չեխիան եւ Սլովակիան տաղանդ ունեն» հաղորդման եզրափակիչում
10. Սիրո ուժը Հայաստանից

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: