ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դերենիկ Մելիքյան. Շնորհիւ խելացի եւ առաջադէմ երիտասարդութեան…

30 հունիսի, 2015 | 09:28

 derenik alikՀարաւկովկասեան երեք հանրապետութիւններիª Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի քաղաքական-հասարակական իրավիճակը մշտապէս դիտարկման առարկայ է հանդիսացել թէ° Ռուսաստանեան, եւ թէ° առաւել եւս Եւրոարեւմտեան քաղաքական, դիւանագիտական շրջանակների եւ յատկապէս քարոզչամիջոցների կողմից:

Հարաւկովկասի այս կամ այն հանրապետութեան տւեալ իրավիճակը վերոգրեալ շրջանակներից մէկի կամ միւսի կողմից մշտապէսª մեղմ ասած շահարկման (դրական կամ բացասական) առարկայ է դարձել, ծառայեցնելու հէնց նոյն շրջանակների տարածաշրջանային, աշխարհա-քաղաքական թէ° տնտեսական նպատակների:

Վրաստանի դէպքում արեւմտամէտութիւնը թէպէտ մէկ կողմից ի չիք է դարձրել նոյն ճամբարի կողմից շահարկման ցուցանիշերը, բայց, միւս կողմից ռուսական հակաքարոզչութիւնները ամենօրեայ ձեւաչափեր են ընդգրկում:

Ադրբեջանի դէպքում սեւ PR-ից խուսափելու հզօր միջոցª նաւթադոլարները կարծես թէ նախկինի ուժը կորցրել են, որով էլ արդէն ամիսներից ի վեր արեւմտեան ճամբարի մարդկային իրաւանց ու այլ կառոյցների կողմից հեղինակազրկման հոլովոյթ է ապրում, ինքչան էլ որ Բաքուն ՙԵւրովիժենի՚ ու ՙԵւրոխաղերի՚ իմիտացիաներ բեմականացնի: Եւ արդիւնքում Ադրբեջանը ինչպէս միշտ դիմում է լարախաղած քայլերի, այս անգամ արդէն ռուսամէտութեան իմիտացիաներով:

Հայաստանի Հանրապետութեան դէպքում, աշխարհա-քաղաքական, թէ° տնտեսական առանձնայատուկ իրավիճակից ելնելով, երկար տարիներ կոմպլիմենտար ուղղութեան որդեգրումը օգնում էր ցանկացած արտաքին հակաքարոզչութիւններն ու չարաշահումները խափանել: Ու թէեւ այժմª Եւրասիական ուղին տեղ-տեղ արեւմտաեւրոպական ճամբարի նախանձախնդրական կամ շահարկման քայլերի է մղում, սակայն, Հայաստանի նոյն առանձնայատկութիւնները օգնում են, որպէսզի զերծ մնալ տեւապէս հակաքայլերի թիրախ դառնալուց:

Ընդհանուր այս համատեքստում, ՀՀ-ի եթէ ոչ միակ, բայց գլխաւոր խոցելի կէտ-թիրախ է կարող հանդիսանալ ներքինª հասարակա-քաղաքական թէ° տնտեսական վատ կառավարումը, որի թարմագոյն օրինակն է հանդիսանում այսօրª էլեկտրահոսանքի սակագնի թանկացման օրինագիծը, որն էլ ռուսական մենաշնորհային մի ինչ-որ ընկերութեան ապիկար կառավարման արդիւնքումª Հայաստանում յանգեցրել է քաղաքացիական անհնազանդութեան դրսեւորումների, միանգամայն բնական ու տրամաբանական:

Երիտասարդական խաւերով համալրւած քաղաքացիական շարժման ու պահանջատիրութեան արգասիքն է լինելու անկասկած, նոյն վատ կառավարման արդիւնքում անարդար թանկացումների բեկանումը:

Իսկ քաղաքակիրթ նստացոյցերը, երթերն ու բողոք-պահանջները հաստատապէս բարձրացնելու են Հայաստան պետութեան դէպի ժողովրդավար ու արդար կարգեր թեւակոխելու դիրքն ու վարկանիշը շրջանային եւ թէ° միջազգային մակարդակում, ինչքան էլ որ չարաշահող քարոզչամեքենաները Երեւանեան քաղաքակիրթ, ժողովրդական ու առաջադիմական պոռթկում-պահանջատիրութիւնը փորձեն համեմատել ՙՈւկրայնական մայդաններով՚ կամ պիտակաւորել որպէս Երեւանի ՙէլեկտրա-մայդաններ՚:

Հայութիւնն ու առաւել եւս Հայաստանը իր ներքին ՙսեփական մայդանները՚ կարգի բերելու կամքը ինքնուրոյն դրսեւորելու ունակութիւնն ունիª շնորհիւ իր խելացի ու առաջադէմ երիտասարդ սերունդների, որոնք էլ հաստատապէս գիտակցում են մեր 100-ամեայ թէ° համազգային պահանջատիրութեան, եւ թէ° Արցախեան պայքարի կենտրոնական ՙմայդանները՚ անվտանգ ու անխոցելի պահելու բարոյական պարտքն ու պարտաւորութիւնը:

 

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: