ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Սմբատյանը Հալլեի քաղաքապետի հետ քննարկեց համատեղ ծրագրերի իրականցման հնարավորությունները

15 դեկտեմբերի, 2017 | 16:58

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային մայրաքաղաք Հալլե, որտեղ նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Բերնդ Վիգանդի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին և դրանց շրջանակներում ծավալվող ակտիվ ապակենտրոնացված համագործակցությանը, համատեղ մշակութային, գիտակրթական ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Քաղաքապետը բարձր գնահատեց Հալլեի հայ համայնքի ակտիվ գործունեությունը, որն իր նշանակալի ավանդն ունի երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման գործում:

Դեսպան Սմբատյանը հատուկ ընդգծեց, որ Հալլե քաղաքն առաջիններից էր, որ կանգնեցրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող` նախքան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

ՀՀ դեսպանը քաղաքապետին ներկայացրեց Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Հալլե քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

Այցի շրջանակներում դեսպան Սմբատյանն այցելեց նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Ուդո Շտրետերի և համալսարանի ղեկավարության հետ:

Հանդիպմանն ընդգծվեց հայ-գերմանական հարաբերությունների օրակարգում գիտակրթական հատվածի ակտիվացման կարևորությունը, քննարկվեցին Հայաստանի և Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք բարձր գնահատվեց համալրսարանում գործող «Մեսրոպ հայագիտական կենտրոնի» գործունեությունը:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
3. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
4. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
7. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
8. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
10. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: