ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց «Eastern Partnership Think Tank Forum»-ին

20 նոյեմբերի, 2018 | 13:50

Նոյեմբերի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց «Eastern Partnership Think Tank Forum»-ի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաև Ավստրիայի Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Թոմաս Բուշսբաումը, Ռումինիայի փոխվարչապետի Ռազմավարական գործընկերության իրականացման գրասենյակի պետքարտուղար Թյուդոր Բուզատուն, Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզաշվիլին, Ռումինիայում Մոլդովայի դեսպան Միհայ Գրիբինչան և Ռումինիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բանկովը:

Հայաստանից ֆորումին մասնակցում էր Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, որը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և դրանց հնարավոր տարածաշրջանային հետևանքները:

Իր ելույթում Սերգեյ Մինասյանը նշեց, որ 2019թ. Ռումինիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը խորհրդանշականորեն համընկնում է Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյա հոբելյանի հետ, ինչը նոր լիցք կարող է հաղորդել ԵՄ շրջանակներում մասնակից երկրների համագործակցությանը: Դեսպան Մինասյանը նաև անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մանրամասներին և դրան հաջորդած քաղաքական զարգացումներին՝ նշելով, որ այն չափազանց կարևոր իրադարձություն է Հայաստանի ու հետխորհրդային տարածքի երկրների համար, քանզի հեղափոխությունը հաջողվել է իրականացնել ոչ բռնի կերպով և գործող սահմանադրության պահանջներին համապատասխան: Այն իր տրամաբանական ավարտին կհասցվի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ դեսպան Մինասյանի՝ հայկական թավշյա հեղափոխության ֆենոմենը կարևոր է ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլ նաև կարող է հիմք ծառայել բազմաթիվ գիտա-վերլուծական հետազոտությունների համար:


Առնչվող նյութեր
1. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուխարեստում
2. Ռումինական բանակի հայազգի գեներալ Հակոբ Զատիկի հիշատակի արարողություն
3. Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Ազգային Պաշտպանության նախարարությունում
4. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
5. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
6. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
7. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
8. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
9. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
10. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: