ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը

18 հունվարի, 2018 | 22:17

Հունվարի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ “ANO-2011” քաղաքական շարժումը ներկայացնող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček) հետ:

Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-չեխական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ փաստեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը՝ կարևորելով հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում փոխադարձ բարձրաստիճան այցելությունների միջոցով։

Տիգրան Սեյրանյանն առանձնակի նշեց Միջխորհրդարանական միության շրջանակներում գործող բարեկամության խմբերի դերը՝ վստահություն հայտնելով, որ, ի թիվս մյուս խմբերի, մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի նորընտիր ստորին պալատում կձևավորվի նաև Հայաստանի հետ բարեկամության խումբը։

Դեսպանը Պատգամավորների պալատի նախագահին շնորհակալություն հայտնեց պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ, զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ռադեկ Վոնդրաչեկը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը։

Կողմերը կարևորեցին Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը: Դեսպանը հույս հայտնեց, որ Պատգամավորների պալատը հնարավոր սեղմ ժամկետում կվավերացնի 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը հաջողություն մաղթեց Ռադեկ Վոնդրաչեկին իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
5. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
6. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
7. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
8. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
9. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
10. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: