ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 փետրվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Սեյրանյանի դասախոսությունը Հրադեց Կրալովե քաղաքի համալսարանում

21 ապրիլի, 2017 | 08:34

Ապրիլի 19-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Հրադեց Կրալովե երկրամասի համանուն մայրաքաղաք, որտեղ նա հանդիպում ունեցավ Հրադեց Կրալովեի համալսարանի ռեկտոր Կամիլ Կուչայի եւ փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավարության հետ։

Հանդիպմանը քննարկվեցին կրթության բնագավառում Հայաստանի բուհերի հետ գործակցության հարցեր։ ԲՈՒՀ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ համալսարանը, որտեղ նաև հայաստանցի ուսանող է ուսանում, ներգրավված է «Erasmus» և «Erasmus+» ծրագրերում և պատրաստ է ավելի մեծ թվով ուսանողներ ընդունել Հայաստանից։

Համալսարանի պրոռեկտոր դոկտոր Կարել Կոուպան մանրամասն ներկայացրեց այն ֆակուլտետները, որոնց հետ կարող են իրականացվել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ ուսանողների փոխանակման ծրագրեր։ Նա հավելեց, որ Հրադեց Կրալովեի համալսարանը հայտնի է բնագիտական առարկաների մասնագիտացմամբ եւ այդ բնագավառում համարվում է Չեխիայի լավագույն համալսարաններից մեկը։ Նաեւ հնարավորություն կա, Հայաստանի բուհից տեղափոխվելու դեպքում եւ ավարտելով այս համալսարանը, ստանալ երկու համալսարանների դիպլոմները։

Այնուհետև, դեսպան Սեյրանյանը համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ուսանողադասախոսական կազմի առջև հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ և պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։ Հակիրճ ելույթ ունեցավ նաեւ  քաղաքագիտության ամբիոնի վարիչ Յան Պրոուզան։

Այնուհետեւ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեսպանը մասնակցեց  Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հարցերի կոմիտեի նախագահ Ռոբին Բյոհնիշի հեղինակած «Հայաստանը՝ լեռների, վանքերի և գինու երկիր» երկլեզու  պատկերագրքի շնորհանդեսին և նրա լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Օրեր-ի


Առնչվող նյութեր
1. Տաղանդավոր դաշնակահար Դմիտրի Իշխանովը դարձավ 13 տարեկան
2. ՙԱռանց կանոնների՚. 15-ամյա Դիանա Քալաշովան ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը/ տեսահոլովակ/
3. ,,Գրան Պրի,, շահած Կարմեն Սարոյանի ֆիդայական երգը հիացնում է չեխ զինվորականներին-/տեսահոլովակ/
4. Միլոշ Զեմանը կրկին ընտրվեց Չեխիայի նախագահ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով Յիրժի Դրահոշին
5. Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
6. Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
7. Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում. մանուկների օրհնություն եւ Ջրօրհնեքի կարգ
8. Ամանորի հանդես Պրահայում
9. Պրահայի դիվանագիտական տոնավաճառ-փառատոնում ներկայացավ նաեւ Հայաստանը
10. ,,Մառլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը՝ Ֆորբսի ձեռնարկի պատվավոր հյուր

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: