ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Սեյրանյանի այցը Սլովակիա

08 փետրվարի, 2017 | 17:29

tigran seyranian slovakiaՓետրվարի 7-ին Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավարը՝ Պրահա) Բրատիսլավայում հանդիպում ունեցավ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալ, հունգարական ազգային փոքրամասնությունը ներկայացնող «MOST-HID» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Բելա Բուգարի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը խորհրդարանի փոխխոսնակն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի իշխանություններին՝ Սլովակիայի խորհրդարանական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու կապակցությամբ։

Դեսպան Սեյրանյանն իր զրուցակցին տեղեկություններ ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքների մասին, որոնք հանգեցրին մարդկային կորուստների, և շնորհակալություն հայտնեց հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Բրատիսլավայի հավասարակշիռ դիրքորոշման համար։

Բելա Բուգարն իր հերթին վերահաստատեց Սլովակիայի դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։

Կողմերը համակարծիք էին, որ հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և անհրաժեշտություն կա ավելի ընդլայնել դրանք, այդ թվում՝ բարեկամության խմբերի, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության միջոցով։

Փոխխոսնակը վստահություն հայտնեց, որ ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն ժողովրդավարության ամրապնդման վառ դրսևորում։

Զրույցի ավարտին Բելա Բուգարը դեսպան Սեյրանյանին ներկայացրեց Սլովակիայի՝ կես միլիոնի հասնող հունգարական համայնքի խնդիրները։

slovakai tigran seiranianԱյնուհետև, Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ Հայաստան-Սլովակիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիթթելի հետ, ում հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել բարեկամության խմբի կազմը։

Դուշան Տիթթելը հաջողություն մաղթեց բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնելու հարցում և պատրաստակամություն հայտնեց ապագայում էլ ակտիվորեն գործակցել ՀՀ հաջորդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-Սլովակիա միջխորհրդարանական բարեկամության խմբի շրջանակներում։

Բրատիսլավա կատարած այցի ընթացքում դեսպան Սեյրանյանը Սլովակիայի խորհրդարանում ու Արտաքին և եվրոպական գործերի նախարարությունում ունեցավ նաև այլ հանդիպումներ։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
2. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
3. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
4. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
5. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
6. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
7. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Չեխիա. Դեսպան Սեյրանյանի և Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի հանդիպումը
10. Սլովակյան TA3 հեռուստատեսության եթերում հայտնի լուսանկարիչ եւ ռեժիսոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: