ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Մկրտչյան. Հայաստանն ակնկալում է մոտ ապագայում ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ բանակցությունները

06 սեպտեմբերի, 2016 | 18:35

litva despan mkrtchyanՍեպտեմբերի 5-ին Լիտվայի խորհրդարանում կայացավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ։

Բենեդիկտաս Յուոդկան շնորհավորեց դեսպան Մկրտչյանին նշանակման կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-լիտվական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի և առանձնահատուկ ընդգծվեց այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը:

Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մեծապես կարևորեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը։ Իր հերթին դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է մոտ ապագայում ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ բանակցությունները: Դեսպանը նշեց, որ Հայաստանի վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որի նպատակն է բարեկամ և գործընկեր երկրների թվի ավելացումը աշխարհի տարբեր մասերում:

Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մկրտչյանն անդրադարձավ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերին։

litva despan seimՍեպտեմբերի 6-ին ՀՀ դեսպանը հանդիպեց Սեյմասի փոխնախագահ, խորհրդարանում եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի հետ։ Վերջինս բարձր գնահատեց Եվրոպական Միություն-Հայաստան բանակցությունների հաջող ընթացքը։

Զրուցակիները մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ կատարվեց հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այդ համատեքստում գոհունակություն հայտնելով առևտրի ակտիվացման կապակցությամբ և ընդգծելով այդ ոլորտում առկա մեծ ներուժը:

Սեյմասի փոխնախագահի խնդրանքով՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը:


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: