ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

19 հունվարի, 2017 | 09:26

mikayel minasyan portugaliaԼԻՍԱԲՈՆ.- Հունվարի 16-ին համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մինասյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգությանը։ ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Պորտուգալիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Անա Մարթինյուին և Պորտուգալիայի ԱԳՆ՝ Եվրոպական քաղաքական հարցերով տնօրինության ղեկավար Անտոնիո Սաբիդո Կոստային: Հանդիպումներին քննարկվել են քաղաքական և մշակութային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը։

Առևտուր և ներդրում կառավարական գործակալության (AICEP) ղեկավարության հետ ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը քննարկել է հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանմանն ուղղված հարցեր։

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Լիսաբոնի Պատրիարք Կարդինալ Մանուել Ժոզե Մակարիո դո Նասիմիենտո Կլեմենտեին, այցելել «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ», որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի տնօրեն Արթուր Սանտոս Սիլվայի և Հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ:  Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
2. Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչ Հայաստանի դեսպանին
3. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
4. Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ
5. Եվրոպական Բիզնես Ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը կնքեցին փոխըմբռման հուշագիր
6. Պորտուգալիայում կկազմակերպվի հայ մշակույթի շաբաթ
7. Վատիկան. Սուրբ Աթոռում նշվեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը
8. Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես
9. Տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ
10. Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվեց «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: