ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ

18 մայիսի, 2018 | 21:54

 

Մայիսի 17-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցի հետ:

Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վարշավայի քաղաքապետին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում ՀՀ դեսպանությունը Վարշավայի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդանշական 650 ծառի տնկում՝ ի նշանավորումն Լեհաստանի հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Լեհաստանի պատմության ողջ ընթացքում հայերի ունեցած կարևոր և նշանակալի դերակատարությանը։

Դեսպան Ղազարյանը Վարշավայի քաղաքապետին ներկայացրեց Հայաստանում 2018 թվականին կայանալիք հոբելյանական կարևոր միջոցառումների և իրադարձությունների` այդ թվում Երևանի քաղաքի հիմնադրման 2800-ամյակի մասին՝ վերջինիս փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական հրավերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
3. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
4. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
5. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
6. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
7. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
8. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
9. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
10. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: