ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայագիտական ուսումնասիրություններին նվիրված ձեռնարկ Վիեննայի համալսարանում

20 հունվարի, 2017 | 20:51

arman kirakosyan

ՎԻԵՆՆԱ.-Հունվարի 18-ին Վիեննայի համալսարանի Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնը կազմակերպել էր հայագիտական ուսումնասիրություններին նվիրված միջոցառում, որին մասնակցեց նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Միջոցառմանը հայկական ձեռագրերի թեմայով դասախոսություն կարդաց Օքսֆորդի և Վիեննայի համալսարանների պրոֆեսոր Էմիլիո Բոնֆիլիոն, ով, մասնավորապես, ներկայացրեց հայ ձեռագրական մշակույթի զարգացումը պատմության տարբեր ժամանակաշրջաններում՝ ընդգծելով դրանց պատմական, գրական և մշակութային արժեքը, ինչպես նաև զարդարվեստի նշանակությունը: Էմիլիո Բոնֆիլիոն տեղեկացրեց նաև, որ Օքսֆորդում նախատեսվում է հրատարակել հայկական ձեռագրերի թվայնացված ձեռնարկ:

Դասախոսությանը ներկա էին ավստրիացի գիտնականներ, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վիեննայի համալսարանում դեսպան Կիրակոսյանը հանդիպում ունեցավ նաև Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան, դոկտոր Լիոբա Թայսի հետ։ Վերջինիս հետ քննարկվեցին հայագիտության բնագավառում հայ և ավստրիացի գիտնականների միջև համագործակցությունը խորացնելու հարցերը:

Տեղեկանք. Վիեննայի համալսարանի Պատմության և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնի ուսումնական ծրագրերի շրջանակներում հայկական ձեռագրերը կարդալու նպատակով դասավանդվում է գրաբար:


Առնչվող նյութեր
1. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
2. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
3. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
4. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
5. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
6. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
7. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
8. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
9. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: