ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Արզումանյանը նույնպես հերքում է հրապարակումը եւ բաց երկխոսության հրավիրում բոլորին

26 օգոստոսի, 2017 | 09:18

Երեկ ՕՐԵՐ –ի կայքէջում բաց նամակ էինք հրապարակել՝ ուղղված Դանիայում Հայաստանի դեսպան պրն. Ալեքսանդր Արզումանյանին։ Մեր խնդրանքով, դեսպանը մեկնաբանեց Հայաստանի թերթերից մեկում տպագրված հրապարակումը եւ իրեն ուղղված բաց նամակը, որը ներկայացնում ենք ստորեւ։

,,Համաձայն գործող պրակտիկայի, մենք կեղծ եւ մտացածին հայտարարությունների չենք անդրադառնում։ Ավելին, արդեն եղել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի հայտարարությունը, որ դա կեղծ է եւ իրականությանը չի համապատասխանում։ Սույնով դեսպանատունը կրկին հաստատում է ԱԳՆ մամուլի խոսնակի ասածը եւ ավելացնելու որեւէ բան չունի։

Դեսպանությունը նաեւ հայտնում է, որ պատրաստ է ցանկացած հարցի բաց եւ արդյունավետ  քննարկում կազմակերպել թե՛ Դանիայում եւ Նորվեգիայում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների , եւ թե՛ առանձին անհատների հետ։ Դեսպանության դռները բաց են հայ համայնքի բոլոր ներկայացուցիչների համար։

Դեսպանությունը հայտնում է նաեւ, որ ապագայում նույնպես չի մտնելու բանավեճերի մեջ եւ չի պատասխանելու որեւէ անստորագիր հայտարարության»։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավորին
2. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
3. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
4. Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
5. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
6. Դանիայում 60 տարեկանում մահացել է անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանը
7. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
8. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար
9. ԴԱՆԻԱ. Թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունեց դեսպան Ա. Արզումանյանի հավատարմագրերը
10. Դանիա. ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: