ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵՎՐՈՊԱ- Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ

29 օգոստոսի, 2015 | 09:06

Օգոստոսի 27-ին Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նորանշանակ խոսնակ Մարիա Լոհելան ընդունեց Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։

apitonyanԴեսպանը շնորհավորեց Լոհելային խոսնակի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ այդ առաքելության մեջ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնումը: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ հայ-ֆիննական հարաբերությունները առաջիկա տարիներին կշարունակեն իրենց վերընթաց զարգացումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:

Մտքեր փոխանակվեցին երկկողմ ձևաչափով, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման վերաբերյալ։

Խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Օգոստոսի 28-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպեց նաև Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենի հետ։ Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։


Առնչվող նյութեր
1. Ֆինլանդիայի հայերը աջակցում են համաժողովրդական շարժմանը
2. Ֆինլանդաբնակ 10-ամյա Էմանուել Քեշիշյանի նկարների ցուցահանդեսը Երեւանում
3. Ֆինլանդիայում անցկացվել է հայկական մշակութային շաբաթ
4. ՖԻՆԼԱՆԴԻԱ. Մրցանակներ հայ շնորհալի երեխաներին
5. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
6. Ֆինլանդիա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ
7. Ֆինլանդիա. Վեհափառը հանդիպել է հայ համայնքի հետ
8. Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը Մայր Աթոռում
9. Ֆինլանդիա. Հելսինկիում նշվել է Հայաստանի անկախության տոնը
10. Նալբանդյանը Ֆինլանդիայից կժամանի Պրահա

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: