ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Աշոտ Սմբատյան. Գերմանիան պատմական որոշում կայացրեց

03 հունիսի, 2016 | 08:24

ashot smbatian 1Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը 366 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնապահ ձայներով ընդունեց «Օսմանյան կայսրությունում 1915 և 1916 թթ. հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման  մասին բանաձեւը։ Բանաձեւի ընդունումն արդյունքն էր գերմանահայ համայնքի, գերմանացի անհատների եւ Գերմանիայում Հայաստանի դեսպանի միասնական ջանքերի։

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը

  • Պարոն Սմբատյան, Գերմանիան ինչո՞ւ այս պահին ընդունեց նման բանաձեւ, որում օգտավործվում է ցեղասպանություն եզրույթը։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։
  • Գերմանիան վաղուց պետք է ընդուներ նման բանաձեւ։ Ինչո՞ւ հիմա։ Ես կարծում եմ, կարող էր ընդունել դեռ անցյալ տարի, երբ Գերմանիայի Դաշնային նախագահ Գաուկը առաջին անգամ տվեց իր գնահատականը եւ Բեռլինի Մայր Տաճարում ոգեկոչման երեկոյին հանդես գալով ելույթով,  արդեն խոսեց այդ մասին։ Նախ նա ոճրագործությունը անվանեց այնպես, ինչպես կա՝ ցեղասպանություն, դրա հետ մեկտեղ խոսեց նաեւ Գերմանիայի պատասխանատվության մասին։ Դրա հաջորդ օրը, Բունդեսթագի նախագահ Լամմերտը բացելով նիստը, նույնպես տվեց այն հստակ ձեւակերպումը, օգտագործելով ցեղասպանություն եզրույթը։ Այս մեկ տարվա ընթացքում նրանք փորձեցին հնարավոր ճանապարհ հարթել, որպեսզի Բունդեսթագը ընդունի այս բանաձեւը։
  • Ձեր կարծիքով բանաձեւի ընդունումը որքանո՞վ կազդի հայ-գերմանական եւ գերմանա-թուրքական հարաբերությունների վրա։
  • Ես կարծում եմ, այսօր Գերմանիայի ժողովրդի ձայնը ներկայացնող մարմինը՝ Բունդեսթագը, Հայոց ցեղասպանության մասին այս բանաձեւի ընդունմամբ, առաջին հերթին պատմական որոշում կայացրեց։ Իրապես դա պատմական քայլ էր ոչ միայն հայ ժողովրդի համար, այլեւ Գերմանիայի եւ նրա ժողովրդի, ինչպես նաեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Սա մի նոր էջ էր, որ բացվեց հայ-գերմանական հարաբերություններում, եւ այն իր անջնջելի հետքն է թողնելու մարդկության դեմ գործած այդ ծանրագույն հանցագործության եւ հետագայում նաեւ ցեղասպանությունների կանխարգելման  համամարդկային գործում։

Ինչ վերաբերում գերմանա-թուրքական հարաբերություններին, ապա գերմանացի խորհրդարանականները ցույց տվեցին, որ արժեքներն իրենց համար ավելի բարձր են, քան կարճ ժամանակների համար հաշվարկված քաղաքական հետաքրքրությունները։

  • Թուրքիան արդեն հետ է կանչել Բեռլինից իր դեսպանին։ Ու թեեեւ նիստը նախագահողն ասաց, որ դահլիճում ներկա են Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները, բայց նա այդպես էլ չերեւաց էկրաններին։ Նա իրոք դահլիճում է՞ր։
  • Ոչ, իրապես դուք ճիշտ նկատեցիք, Թուրքիայի դեսպանը ներկա չէր, բայց Թուրքիայի դեսպանությունից ներկա էին աշխատակիցներ։ Ինձ նախօրոք զանգահարել էին Բունդեսթագից, եւ տեղեկացրել էին , որ հրավիրում են այդ նիստին, որի համար նաեւ գրավոր հրավեր ստացա։ Ես հավատացած եմ, որ նույնը ուղարկվել է նաեւ Թուրքիայի դեսպանին, բայց նա ներկա չի եղել։
  • Հայտարարվեց , որ քվեարկությունն անցավ մեծամասնության կողմով, ընդամենը մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ համեմատությամբ։ Սակայն այդպես էլ չնշվեց, թե քանի հոգի են կողմ քվեարկել։ Ի՞նչ որ թիվ պարզվել է։
  • Ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ խորհրդարանի արարողակարգից տեղեկություն են փոխանցել համայնքային կառույցների ներկայացուցիչներին, նիստին ներկա են եղել 368 պատգամավորներ, որոնցից 20-ը  կառավարության անդամներ, որոնք նույնպես համարվում են խորհրդարանի անդամ։ Հետեւաբար, ըստ այս թվաբանության, նրանցից 366-ը կողմ է քվեարկել։
  • Իսկ դեմ ու ձեռնպահ քվեարկողների անունները հայտնի են։
  • Ես տեղյակ չեմ, գուցե որոշ մարդկանց հայտնի են։
  • Այս բանաձեւից հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկելու համայնքը, դեսպանությունը։
  • Բանաձեւի ընդունումով առաջին հերթին Գերմանիան լավ օրինակ է ցույց տալիս ՝ առերեսվել սեփական պատմությանը։ Եվ ցույց է տալիս Թուրքիային, որ միայն իր սեփական պատմությանը առերեսվելով եւ վերաարժեւորելով, կարելի է առաջ գնալ։ Այս իմաստով, Բունդեսթագի ընդունված բանաձեւում կան հստակ կետեր, որ Գերմանիայի երկրամասերին է տրված կրթական ծրագրերի իրավասությունը, եւ երկրամասերի կրթության նախարարությունները պետք է պատմության դասագրքերում եւ  դպրոցական դասաժամերին ժամանակ հատկացնեն նաեւ Հայոց ցեղասպանության թեմային, եւ դրանով, այն բացը, որ այսօր կա գերմանական հասարկության կրթական համակարգում, կլցվի։ Դրանով կվերաիմատավորվի նաեւ այն ամենը, ինչի մասին տարիներ շարունակ խոսել ենք, բայց հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ  իրավական հարթակ չի եղել։ Այսօր արդեն կա այդ իրավական հարթակը։ Այս առումով գերմանահայ համայնքը անելիքներ ունի, եւ համոզված եմ, որ մեր հայրենակիցները կլծվեն այդ գործին եւ արդյունքի կհասնեն։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ

orer.eu

Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
6. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
7. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
8. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
9. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
10. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: