ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դավիթ Սաֆարյանը հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

19 մարտի, 2013 | 18:39

ԹԲԻԼԻՍԻ. – Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ: 66 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը եզրափակիչում գոտեմարտեց թուրք Յակուպ Գորի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Գոտեմարտը տեւեց երկու մրցափուլ: Յուրաքանչյուրն ավարտվեց 1:0 հաշվով Դավիթ Սաֆարյանի օգտին: Գրանցվեց ոչ ոքի, վիճակը հայ ըմբիշի օգտին էր` 3:0

Բրոնզե մեդալները նվաճեցին բելառուս Ալեքսանդր Կոնտոեւը եւ ռուսաստանցի Իլյաս Բեկբուլատովը:

Հիշեցնենք, որ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը պայքարն ավարտել էր քառորդ եզրափակիչում:

Ֆոտո` Արսեն Սարգսյան

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
2. Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
3. Հայկական արմատներով Եվգենյա Մեդվեդեւան՝ գեղասահքի Եվրոպայի չեմպիոն
4. Նազիկ Ավդալյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն
5. Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը` փոխչեմպիոն
6. Ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը դարձավ աշխարհի չեմպիոն
7. Դավիթ Բեջանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
8. Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դավիթ Սաֆարյանը այցելեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն
9. Դավիթ Սաֆարյանը` Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: