ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դավիթ Չեռնիի մատը եւ Չեխիայի խորհրդարանական ընտրությունները

24 հոկտեմբերի, 2013 | 22:02

david cerny  ctkՊՐԱՀԱ- Վլտավա գետի վրա լողացող մանուշակագույն ցուցամատը միակ աշխատանքը չէ, որ այս շաբաթ Դավիթ Չեռնին ներկայացրեց Չեխիայի մայրաքաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին։ Հայտնի ,,սադրիչ,, արվեստագետը, ով իր մատն ուղղել էր Պրահայի նախագահական ամրոցի ուղղությամբ՝ իր վերաբերմունքը հայտնելով հոկտեմբերի 24-25-ը կայանալիք խորհրդարանական ընտրությունների առիթով, Դլոուհա փողոցի վրա գտնվող Dvorak Sec Contemporary ժամանակակից արվեստի պատկերասրահում այսօր բացեց իր 22 աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կոչվում է  ,,Եսի մասին,,։  Դրանք հիմնականում 2012-2013 թթ ստեղծված գործեր են։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 6-ը։

46-ամյա ավանգարդիստ արվեստագետը հայտնի է իր սենսացիոն աշխատանքներով, այդ թվում՝ թեւերով ավտոբուսով կամ Եվրոպական միությանը նվիրված Էնթրոպիա աշխատանքով, որ մեծ սկանդալի առիթ դարձավ եվրոպական կառույցներում։ Հեղինակը ծաղրել էր Եվրոպական միության անդամ բոլոր պետություններին։ Նրա հայտնի թարս ձիավորը Լուցեռնա կինոդահլիճի սրահի առաստաղից է կախված, իսկ սեւ փոքրիկ արձանիկները բարձրանում են հեռուստատեսային աշտարակը։

Իսկ նոր ցուցահանդեսի մասին քննադատները խոսում են ավելի հանգիստ, համարելով, որ այնտեղ սադրանքի տարրը շատ չէ։

Հակոբ Ասատրյան

Orer.eu

Լուսանկարները՝

foto autor: Marie Třešňáková, zdroj: ČT24

Obří fakáč na Hrad – Miloslav Hamřík


Առնչվող նյութեր
1. Դավիթ Չեռնիի հայտնի քանդակաշարքը բացվել է չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: