ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ`«Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014»

16 դեկտեմբերի, 2014 | 12:45

davit gharibian 2Ավարտվեց «Mister Facebook Universe» իսկ այս տարվանից «Mister Fashion Beauty Universal»  միջազգային վիրտուալ մրցույթի եզրափակիչ փուլը եւ լավագույն հնգյակում հայտնվեցին Շրի Լանկայի,Մեքսիկայի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Պորտուգալիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Արդյունքում «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսը վաստակեց Հայաստանը ներկայացնող մասնակիցը`

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել

ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ` արժանանալով ԳՐԱՆ ՊՐԻԻ:

Ի դեպ, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 111 երկիր, որից ընտրվեց 50 Միստեր, ապա հաջորդ փուլ անցան 25-ը, այնուհետեւ 15-ը եւ որոշվեց լավագույն հնգյակը: Հիշեցնենք, որ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» միջազգային մրցույթը կարճ ժամանակում դարձավ հանրահայտ ոչ միայն օնլայն տիրույթում, այլեւ ռեալ կյանքում: Այն ստեղծվել է 2008 թվականին, որի նպատակն էր ընտրել սոցիալական ցանցերի առավել հայտնի ու մոդելային կեցվածք ունեցող տղամարդկանց: Այսպիսով` հենց նույն թվականին արդեն այս մրցույթին մասնակցում էր 50 երկիր: Իսկ արդեն 2014-ին մասնակից երկրների թիվը հասավ մինչեւ 111-ի: davit gharibian 1Հավելենք նաեւ, որ կան երկրներ, որոնք  ընտրում են իրենց մասնակցին եւ կան երկրներ էլ, որտեղից կազմակերպիչներն են ընտրում մասնակցին ու առաջարկում փորձել ուժերը մրցույթում: Եվ, իհարկե, անդրադառնանք ամենակարեւորին` մրցանակներին: Այս մրցույթում հաղթող ճանաչված «Միստեր Ֆեյսբուք Տիեզերքը» կստանա համաշխարհային գովազդ, ֆոտոսեսիա եւ մի շարք միջազգային լրատվամիջոցներում հարցազրույցներ ու գովազդային հոլովակներում նկարահանումներ: Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Պորտուգալիայում:

Orer.eu

davit gharibian 4davit gharibian 3


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: