ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանը կրկին հաղթեց, այս անգամ՝ Մալթայում

17 փետրվարի, 2017 | 17:59

armen manaseryan3

 

Օրեր առաջ` փետրվարի 8-ից 12-ը Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում ավարտվեց 5-րդ «Valletta International PIANO Competition 2017» դաշնակահարների միջազգային մրցույթը, որտեղ մեր հայրենակից Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացավ պատվավոր Առաջին մրցանակի և Գավաթի, որն ի դեպ վերջին չորս ամիսների ընթացքում, հայ դաշնակահարի երկրորդ հաղթանակն է:

Նշենք, որ դաշնակահարը 2016 թվականի հոկտեմբերի վերջին նույնպես նվաճել էր Առաջին մրցանակ և Գավաթ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացած 9-րդ «Concours International de Piano Nice Côte d’Azur» դաշնակահարների Միջազգային մրցույթում:

Մալթայում Արմեն-Լևոնը արժանացել է նաև Հատուկ Մրցանակի` ձայնասկավառակի ձայնագրություն «KNS Classics» ստուդիայի հետ, ինչպես նաև համերգների և փառատոների հրավերներ:

«Valletta International PIANO Competition 2017» մրցույթը ներկայացնում էր մշակույթի և արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը և մրցույթի կազմակերպիչն էր ճանաչված «EPTA – MALTA» («European Piano Teachers Association») կազմակերպությունը:
armen manaseryan 2

Մեր հայրենակիցը մասնակցում էր «SENIOR» ենթախմբի «E կատեգորիայում»: Մրցույթային երկու փուլերը տեղի էին ունեցել Վալետայի «Mediterranean Conference Centre» համերգային դահլիճում, իսկ «GRAND PIANO GALA» -ն` Վալետայի «Temi Zammit Hall» դահլիճում, որտեղ մեր հայրենակիցը, իր ցանկությամբ, մի անգամ ևս հնչեցրեց Արամ Խաչատրյանի «Տոկկատը»:

Պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցերին, թե ինչո՞վ էր առանձնանում այս մրցույթը եւ ինչպիսի՞ն էին մրցակիցները, Արմենը նշեց, որ ամեն մի մրցույթ ունի իր բարդությունը և յուրահատկությունը: ՙ՚Մրցակիցներս տարբեր դաշնամուրային դպրոցների ներկայացուցիչներ էին: Իրենց հետ մրցելը միայն հաճույք էր՚՚,- ասաց նա:

Մրցույթի ժյուրիի կազմում էին դաշնակահարներ 22 երկրից` Մալթայից, Չինաստանից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունգարիայից, Պորտուգալիայից , Ալբանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հայաստանից, Ճապոնիայից, Թայվանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Սերբիայից, Բելառուսից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից և Իսպանիայից: Մրցույթին նախորդում էին ժյուրիում ընդգրկված անվանի դաշնակահարների Վարպետության դասերը:

armen levon manaserian gavat

Հայ դաշնակահարը բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է և մեդալակիր, Հայաստանը բազմիցս ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի նախկին սանը (պրոֆեսոր` Շուշանիկ Բաբայանի դասարան) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Բակալվրիատի և Մագիստրատուրայի դաշնամուրային բաժնի շրջանավարտը (պրոֆեսոր` Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ իր ուսումն է շարունակում Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Եթիեն Րապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում), համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հետ (պրոֆեսոր Ս.Սարաջյանի դասարան):

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
2. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
3. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
6. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
7. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
8. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները
9. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
10. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: