ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիել Բրույլ. «Ցտեսություն, Լենին»ը ինձ մեծ ճանաչում բերեց

28 մարտի, 2016 | 09:19

051978 թվականին Բարսելոնայում գերմանա-իսպանական ընտանիքում ծնված Դանիել Բրույլը/Daniel César Martín Brühl González /այսօր համարվում է եվրոպական կինոյի ամենապահանջված դերասաններից մեկը։ Հասակ առնելով գերմանացի կինովավերագրող Հաննո Բրույլի ընտանիքում, նա փոքր հասակից տիրապետել է եվրոպական մի քանի լեզուների եւ այժմ իր լեզուների իմացությունը օգտագործում է  տարբեր երկրների ֆիլմերում նկարահանվելիս։ Բրույլը եվրոպական հանդիսատեսին հայտնի դարձավ գերմանական ֆիլմերից, իսկ «Ցտեսություն, Լենին» ֆիլմը նրան դարձրեց հանրաճանաչ։ «Ցտեսություն,Լենին» ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ նկարահանվեց ճիշտ պահին, երբ Գերմանիայում նոստալգիկ տրամադրություններ էին արթնացել Արեւելքի նկատմամբ։ Եթե այսօր նկարահանեինք, այդքան լավ չէր ընդունվի»,- ասաց Դանիելը լրագրողների հետ հանդիպման ամանակ։ -Այս ֆիլմից հետո շատ եվրոպական ու ամերիկյան ռեժիսորներ սկսեցին հետաքրքրվել ինձնով։ Եվրոպական մրցանակ ստացա, եւ այդպես մի մրցանակը բերեց մյուսը՝ դոմինոյի էֆեկտի պես»։

10Պրահայի Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնում ցուցադրվեցին տարբեր տարիներին նկարահանված «Երազի դասերը», «Դաստիարակները», «Կոլոնիա» եւ «Ռուշ» ֆիլմերը, որոնցում նա հանդես է գալիս գլխավոր դերերում։

2015-ին նկարահանված «Կոլոնիա» /Գաղութ/ ֆիլմը, որը հիմնված է 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած իրական դեպքերի վրա, նկարագրում է Կոլոնիա հայտնի գաղութում տիրող անմարդկային վիճակը։ Գլխավոր դերակատարներ՝ Էմմա Վաթսոնը եւ Դանիել Բրույլը վարպետորեն են ներկայացնում գլխավոր հերոսների սիրո ու տանջանքների պատմությունը։ «Դեռ պատանի հասակից լսել էի այդ Կոլոնիայի մասին, եւ ինձ ավելի 13զարմացրել է, որ գերմանական կառավարությունը տեղյակ է եղել եւ ոչինչ չի արել այդ ուղղությամբ։ Ավելին, գերմանացի քաղաքական գործիչները համագործակցել են Պինոչետի հետ։ Ֆիլմի ռեժիսոր Ֆլորիան Գալենբերգերը, ով լրջորեն ուսումնասիրել է այդ պատմությունը, ասել է որ Կալոնիայում կիրառված տանջանքների միայն 50 տոկոսը կարող են ցույց տալ։ Կալոնիայի տնօրեն Պոլ Շեֆֆերի գործադրած սադիզմը ամբողջությամբ անհնար էր ցույց տալ։ Նա հետագայում դատարապտվեց 33 տարվա ազատազրկման եւ մահացավ բանտում,

«Ես զարմացել էի, թե ինչ լավ էր կազմակերպված այդ Կոլոնիան։ Քաղաքական գործիչներին ինչպես էին տանջում եւ սպանում։ Շատ բաներ իմացա, որ ինձ իրոք ցնցեցին։ Ֆիլմում նկարահանվել է Կոլոնիան վերապրածներից մեկը»,- պատմում է Դանիելը։

15 01Լրագրողների հետ հանդիպմանը 37-ամյա դերասանը խոստովանեց, որ միշտ չի ստացվում հանդիպել այն իրական  հերոսներին, որոնց ինքը մարմնավորում է, սակայն «Ռուշ» ֆիլմի նկարահանումից առաջ հանդիպել է Ֆորմուլա 1–ի հայտնի մարզիկ  Նիկ Լաուդին, ով իրեն շատ օգնել է, եւ ֆիլմի ավարտից հետո շատ գոհ է մնացել իր դերակատարմամբ։

Պատասխանելով օրեր-ի հարցին, նա նշեց, որ իսպանա-գերմանական եվրոպական ընտանիքն իրեն շատ բան է տվել։ Եվ մեծ հաճույք է ստանում տարբեր լեզուներով խոսելուց, եւ ամեն մի լեզու իր հմայնքն ունի։ Ինքն ավելի նկարահանվում է գերմանա-ֆրանսիական ֆիլմերում, թեեւ ազատ խոսում է նաեւ անգլերեն։

Դանիելը պատրաստ է խաղալու բոլոր ժանրերում, ինչը միշտ թարմ է պահում դերասանին, մեկ դրամա է խաղում, մեկ՝ կոմեդիա։

«Ինձ համար կարեւոր է, որ իմ կարիերայի ավարտին գոնե 5 ֆիլմ լինի, որոնցով կլինեմ երջանիկ։ Շատ հաճախ փոքր ֆիլմերն ինձ համար ավելի կարեւոր են, քան մեծերը»,- անկեղծանում է նա։

«Ապագայում կզբաղվի՞ արդյոք ռեժիսորությամբ» հարցին, պատասխանում է, որ վախենում է ռեժիսորությունից, քանի որ պետք է շատ ուժեղ լինել լավ ֆիլմ նկարահանելու համար։

«Այժմ շատ առաջարկներ եմ ստանում գերմանական կոմեդիաներում խաղալու համար, սակայն ես հասկանում եմ, որ մենք լավագույնը չենք կոմեդիաների ժանրում, շատ են սեւ ու սպիտակները, կլիշեները, ուստի մերժում եմ դրանք։ Շատ կցանկանայի խաղալ լատինաամերիկյան ֆիլմերում՝ օգտագործելով իմ իսպաներենը։ Իհարկե, չեմ բացառում նաեւ ամերիկյան որեւէ նախագծի համար մասնակցությունը»,-խոստովանում է Դանիել Բրույլը։

Հ.Ա.

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Ֆեբիոֆեստի

Orer.euRon Howard, Niki Lauda and Daniel Bruhl low

Daniel Bruhl 2 lowIMG_8870 IMG_8907 IMG_8918 IMG_8882


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: