ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիա. «Հայկական օր» Օբենրոյի «Հոյ Կոստրուփ» եկեղեցում

25 փետրվարի, 2016 | 08:33

haykakan or 2016 DaniaՄիջոցառումը կատարվեց Օբենրոյի «Հոյ Կոստրուփ» եկեղեցում։ Օրը սկսվեց Ճաշու ժամերգությամբ, որից հետո Տ. Ստեփանոս քհն. Հովհաննիսյանը խոսեց Պահքի նշանակության և կարևորության, ինչպես նաև Անառակի կիրակիի մասին: Միջոցառմանը մասնակցում էր դանիացի հայտնի գրող Քեյթ Ռոսթերը:

Այս մասին տեղեկանում ենք Տեր Համբարձումի կայքէջից։

Ժամերգությունից և քարոզխոսությունից հետո Քեյթ Ռոսթերը և հայ թարգմանչուհի Հասմիկ Կուրղինյանը հայերեն և դաներեն լեզուներով ընթերցեցին Քեյթ Ռոստերի «Պատկերներ Հայաստանից և Արցախից» օրագիրը, որը հեղինակը գրել էր 2014 թվականին Հայաստան և Արցախ այցելությունների ժամանակ:

«Պատկերներ Հայաստանից և Արցախից» օրագիրը հրատարակվել է «Գրական Տապան» տարեգրքում:

Հայկական հայտնի երգերի կատարումներով հանդես եկավ հայազգի կիթառահար Վահան Սադոյանը:

nkarner1Կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Ք. Ռոսթերի և Հասմիկ Կուրղինյանի հեղինակած ու թարգմանած գրքերը և հայ նկարչուհի Ալբինա Հարությունյանի նկարները:

Ա. Հարությունյանի նկարների ցուցադրությունից հետո մասնակիցներին ներկայացվեց նաև հայկական խոհանոցը՝ իր մեծ տեսականիով:

Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 60 հայեր և դանիացիներ տարբեր քաղաքներից:

 

 

grakan tapan grker haykakan or 2 2016 kitarist nkarnere


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
5. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
6. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
7. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
8. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
9. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
10. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: