ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում

11 հունվարի, 2018 | 09:12

Դեսպան Արզումանյանի և Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարի հանդիպումը

Հունվարի 9-ին տեղի ունեցավ Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանի և Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման սկզբին դեսպան Արզումանյանը խոսեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հայ-դանիական կապերի զարգացման և խորացման հնարավորությունների ու հայկական կողմի պատրաստակամության մասին: Դեսպանը նշեց Դանիայում հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու, մշակութային համատեղ միջոցառումների անցկացման և մշակութային փոխանակումների իրականացման գործում Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության հետ համագործակցության կարևորությունը:

Նախարար Մեթե Բոկը ներկայացրեց նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստան այցից իր տպավորությունները` հիացմունք հայտնելով երկրի հարուստ պատմության, ավանդությունների և հայ ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված ջանքերի առիթով: Նա հավաստիացրեց, որ կանի առավելագույնը Հայաստանի և Դանիայի դռները միմյանց համար բացելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ մշակույթի նախարարության և ԴԹ մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի տեքստի վերջնական համաձայնեցմանն ու հնարավորին շուտ ստորագրմանը, ինչը խթան կհանդիսանա մշակութային ծրագրերի նախաձեռնման և իրագործման համար:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
2. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
3. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
4. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
5. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
6. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
7. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
8. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
9. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
10. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: