ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԴԱՆԻԱ. Թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունեց դեսպան Ա. Արզումանյանի հավատարմագրերը

02 հոկտեմբերի, 2017 | 16:27

Ambassadører i audiens Fredensborg Slot

Սեպտեմբերի 29-ին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե Երկրորդին:

Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ֆրեդենսբորգի Թագավորական պալատում, որտեղ դեսպան Արզումանյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր թագավորական շքախմբի ուղեկցությամբ:

Արարողակարգային միջոցառմանը հետևած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Մարգրետե Երկրորդը մեծ ակնածանքով խոսեց հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած բարձր ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը թույլ են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա առաջխաղացմանը։

Ambassadører i audiens Fredensborg Slot

Ambassadører i audiens Fredensborg Slot

Ambassadører i audiens Fredensborg Slot


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
2. Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
3. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
4. Դանիայում 60 տարեկանում մահացել է անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանը
5. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
6. Դանիա. ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին
7. Դանիացի նախարարը հիացել է Հայաստանով եւ իր հայրենակիցներին կոչ արել՝ այցելելու առաջին քրիստոնյա երկիր
8. Հայ-դանիական կապեր. Մետտե Բոք- Նալբանդյան հանդիպում
9. Դանիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ
10. Դանիացի նախարարի ծաղկեպսակը՝ Ցեղասպանության զոհերի հուշարձանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: