ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիացի նախարարը հիացել է Հայաստանով եւ իր հայրենակիցներին կոչ արել՝ այցելելու առաջին քրիստոնյա երկիր

06 սեպտեմբերի, 2017 | 18:58

Ինչպես նշել էինք սեպտեմբերի 3-5-ը  եռօրյա այցով Հայաստանում էր Դանիայի մշակույթի եւ եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը։ Վերադառնալով Դանիա, նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

,,Հայաստան – փոքր, հոյակապ երկիր։ Եթե դժվարանում եք հասկանալ մշակույթի, լեզվի և պատմության նշանակությունը երկրի և բնակիչների համար, այցելեք Հայաստան կամ խոսեք այդ մասին Դանիայում բնակվող հայերի հետ։ 3 գերծանրաբեռնված օրերից հետո, Հայաստանից վերադարձել եմ Դանիա։ Հայաստանն՝ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է՝ սեղմված Վրաստանի, Ադրբեջանի, Պարսկաստանի և Թուրքիայի միջև.. երկիրը մինչ օրս զգում է ռուսական սառը շունչը։

Հայերի պատմությունը՝ ամուր ինքնություն ունեցող ազգի պատմություն է։ Երկիրը շատ աղետներ է տեսել։ Պատերազմներ, բռնագրավումներ, թուրքերի կողմից աքսորներ և սպանություններ, հարյուր հազարավոր հայերի հանդեպ 1915-17թթ. և այլն։ Բայց միևնույնն է երկիրը շարունակում է գոյություն ունենալ՝ իր լեզվով, գրերով և ամուր հավատքով, աշխարհի այն տարածաշրջանում, որտեղ գերակշռող մասը մահմեդականներ են։

Երկրի հարուստ պատմությունն ու մշակույթը սերնդե սերունդ պատմվում և փոխանցվում է։ Այսօր Հայաստանից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, մոտավորապես 3 միլլիոն։ Բայց հայերը շարունակում են մնալ միասնական։ Ամուր ազգ՝ լի հույսով և հավատով դեպի ապագան։

Մեթե Բոկ

Դանիայի Թագավորության Մշակույթի և Եկեղեցու հարցերով նախարար,,։

Հիշեցնենք, որ դանիացի նախարարը բացի պաշտոնական հանդիպումներից, այցելել էր նաեւ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղեպսակ խոնարհել  հուշարձանին, ներկա էր գտնվել նաեւ Դանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
2. Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
3. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
4. Դանիայում 60 տարեկանում մահացել է անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանը
5. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
6. ԴԱՆԻԱ. Թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունեց դեսպան Ա. Արզումանյանի հավատարմագրերը
7. Դանիա. ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին
8. Հայ-դանիական կապեր. Մետտե Բոք- Նալբանդյան հանդիպում
9. Դանիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ
10. Դանիացի նախարարի ծաղկեպսակը՝ Ցեղասպանության զոհերի հուշարձանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: