ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը Հայաստանում է

02 սեպտեմբերի, 2017 | 07:08

Սեպտեմբերի 2-ին Հայաստան կժամանի Դանիայի մշակութային պաշտոնյաների պատվիրակությունը՝ մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկի գլխավորությամբ։ Այցի նպատակը մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելը և առարկայական դարձնելն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ 

Պատվիրակության կազմում են նաև Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության մշտական քարտուղարի տեղակալ Բենտե Սկովգարդ Քրիստենսենը, եկեղեցական հարցերով մշտական խորհրդական Քրիստիան Դոնս Քրիստենսենը, Ուկրաինայում Դանիայի դեսպանության աշխատակից Ջոն Սորենսենը:

Նախատեսվում է այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարություններում, ինչպես նաև կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեղարդի վանք, Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարաններ:

Նախարար Բոկը ներկա կլինի սեպտեմբերի 4-ին կայանալիք՝ Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպմանը:

Պատվիրակության այցը կավարտվի սեպտեմբերի 5-ին։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
2. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
3. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
4. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
5. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
6. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
7. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
8. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
9. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: