ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում համաձայնության չկարողացավ գալ

19 հունվարի, 2017 | 18:52

daniatsi patgamavornerԿՈՊԵՆՀԱԳԵՆ.- Ինչպես հայտնում է ՕՐԵՐ-ի սեփական թղթակից Անահիտ Կարապետյանը Դանիայի խորհրդարանից, րոպեներ առաջ ավարտվեցին հայկական ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկումները Դանիական Ֆոլկեթինգում։

Նախագիծի հեղինակներն էին Նիկոյալ Վիլլումսենը (enhedslisten) և Ռասմուս Նորդքվիստը (alternativet)։ Սակայն նախագիծը ներկայացրեցին Նիկոլայ Վիլումսենը (enhedslisten) և Ռենե Գէլը (alternativet):
Քննարկումների ընթացքում ոչ ոք չէր հերքում ցեղասպանության փաստը, բայց գերակշիռ մասը չէր ցանկանում քաղաքական գնահատական տալ։ Liberal Alliance և Dansk Folkeparti կուսակցության ներկայացուցիչները պնդում էին որ այդ հարցը չպիտի քաղաքականացվի.. չէին խրախուսում «հայոց ցեղասպանություն» կամ «դատապարտում ենք…» բառերի առկայությունը նախագծում։
Նշելով,որ  դա պատմաբանների գործն է եւ նախագծի ընդունումը ոչ մի դրական արդյունք չի ունենա Թուրքիայում ապրող հայերի կամ հայ թուրքական հարաբերություններում։
Նախագիծի հեղինակներից Նիկոլայ Վիլյումսենը փաստում և պահանջում էր՝ «տարիներ առաջ Դանիական Ֆոլկեթինգը ընդունեց Հոլոքոստը դատապարտող բանաձևը՝ երկրում ունենք Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։ Ինչո՞ւ չենք կարող նույնը անել հայերի հարցում, ինչո՞ւ ենք վախենում մահմեդական սուլթանից (նկատի ուներ Էրդողանին)»։
Քննարկումների ընթացքում առաջարկներ եղան վերանայել տեքստը, հեռացնելով տեքստի մեջից «դատապարտել եւ հայոց ցեղասպանություն» բառերը՝ որի դեպքում փոխվում էր բուն նախագիծը։ Վերանում էր Հայոց ցեղասպանության հետ կապված ամեն ինչ, փոխարենը ստացվում էր «քննադատում ենք Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության բացակայությունը եւ կոչ անում բացել արխիվները…»։
Երկար քննարկումներից հետո ընդհանուր համաձայնության չկարողացան գալ։
Ըստ կանխորոշումների,  հունվարի 26ին կայանալիք քվեարկությանը կմերժվի բանաձևը։

 

Անահիտ Կարապետյան

ՕՐԵՐի սեփական թղթակից

Դանիա

dania nikolas dania patgamavor


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: