ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիայի խորհրդարանը ՚՚Հայոց ցեղասպանության մասին՚՚ բանաձեւով քննադատել է Թուրքիային՝ կոչ անելով վերացնել գրաքննությունը եւ բացել արխիվները

26 հունվարի, 2017 | 11:32

Danish ParliamentԿոպենհագեն.- Հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանը երկրորդ անգամ քննարկեց ՚՚Հայոց ցեղասպանության մասին՚՚ բանաձեւը, որը հունվարի 19-ի բուռն քննարկումներից հետո այսօր դրվեց քվեարկության։ Ինչպես հաղորդում է  ՕՐԵՐ-ի թղթակից Անահիտ Կարապետյանը, արդյունքում 89 կողմ են քվեարկել,9 դեմ եւ 11 ձեռնապահ։ 

Դանիայի խորհրդարանի ՚՚Հայոց ցեղասպանության մասին՚ F3 բանաձեւով Դանիան հաստատում է մայիսի 19-ի իր նախորդ բանաձեւը, ինչպես նաեւ Թուրքիային կոչ է անում բացել 1915 թվականի իրադարձությունների հետ կապված բոլոր արխիվները, չսահմանափակել խոսքի ազատությունը ՝ վերացնելով գրաքննությունը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հատվածին, ապա թեեւ բանաձեւի վերանագրում գրվում է ՚՚Հայոց ցեղասպանություն՚՚ բառակապակցությունը, ապա տեքստում այդ հարցին անդրադարձ է կատարվում տարօրինակ մեկնաբանությամբ՝ այն է, Դանիայի խորհրդարանը  պատմական իրադարձությունների նկատմամբ պաշտոնական դիրքորոշում հայտնելու փորձառություն չունի, ինչը լիովին համապատասխանում է դանիական քաղաքական ավանդույթներին։

Եվ սա այն պարագայում, երբ Դանիայի իշխող կուսակցության եւ ըննդիմության ներկայացուցիչների գերակշռող մասը ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը եւ հրապարակավ այն ճանաչում։ Այսինքն Դանիայի խորհրդարանն այս պարագայում լիովին առաջնորդվեց  սփյուռքում հայտնի նշանաբանով՝ ՚՚կողմ ըլլալով, դեմ եղանք՚՚։

Ամեն դեպքում, թեեւ բանաձեւի տեքստում կոնկրետ Հայոց ցեղասպանության դատապարտում չկա, բայց այն եւս մեկ սթափեցնող կոչ է Թուրքիայի համար՝ վերացնելու ազատ խոսքի սահմանափակումները եւ բացելու ցեղասպանության հետ կապված իրական արխիվները, եթե իհարկե դրանք չեն ոչնչացվել։
Բանաձևը ի սկզբանե այլ տեքստ ուներ եւ ընդունվել է  վերափոխելուց հետո՝ հեռացնելով բանաձևից 《Հայոց ցեղասպանություն》 եւ《Օսմանյան կայսրություն》 բառերը։ Եթե դա նախնական տարբերակում  Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև էր,  այժմ այն դատապարտում է խոսքի եւ  մամուլի ազատությունը Թուրքիայում և ոչ մի առնչություն չունի Հայոց ցեղասպանության հետ։

Ներկայացնում ենք բանաձևի հայերեն թարգմանությունը.

՚՚Դանիական Ֆոլկեթինգը (խորհրդարանը) հաստատում է 2015 թվականի մայիսի 19ի N. 54 բանաձևը, վերաբերյալ ողբերգական և արյունալի իրադարձություններին արևելյան Անատոլիայում 1915 – 1923 թթ.։
Ֆոլկեթինգը գտնում է, որ հաշտեցման բարենպաստ տարբերակ կլինի պատմական փաստերով բաց երկխոսությունը առանց գրաքննչության՝ նշված ժամանակաշրջանի պաշտոնական փաստաթղթերի արգելահանում։
Ֆոլկեթինգը մտահոգված է թուրքական օրենսգրքի արգելքով՝ իր քաղաքացիների և մամուլի համար արգելք հանդիսացող 《ցեղասպանություն》 բառի կիրառմամբ, և գտնում է, որ դա սահմանափակում է մարդու ազատ խոսքի և ազատ գիտահետազոտությունների իրավունքը, առանց հստակ ձևակերպում տալու տվյալ բառի վերաբերյալ։
Ֆոլկեթինգը հավատարիմ է մնում  իր խորհրդարանական սովորույթին և պատմական իրադարձություններին գնահատական չի տալիս։՚՚

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: