ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԴԱԷՇ՚-Ի ՈՒՐՒԱԿԱՆԸ` ԻՐԱՆԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ…-Իրան-Ադրբեջան-Թուրքիա արտգործնախարարների մակարդակով հերթական 4-րդ նիստը

05 ապրիլի, 2016 | 14:01

Derenik MelikyanԸստ հաղորդւած պաշտօնական լուրերի, այսօր իրանական մերձկասպեան Ռամսար քաղաքում կայանալու է Իրան-Ադրբեջան-Թուրքիա արտգործնախարարների մակարդակով հերթական  4-րդ նիստը: Յիշեցնենք, որ այդ ձեւաչափով առաջին եռակողմ նիստը կայացել է 2011-ին` Իրանի Ուրմիայում, 2-րդը` Նախիջեւանում, իսկ 3-րդը` Վանայ լճի մերձակայքում…:

Բացի ձեւաչափային-պրոտոկոլային օրակարգերից, եռակողմ նիստերի շեշտադրւած թեմաներից է հանդիսացել ՙՏարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը՚:

Թէ այդ շեշտադրւած օրակարգի վերաբերեալ թուրքական կողմը (ինչու ոչ` նաեւ Բաքուն) յատկապէս հէնց 2011 թւականից ի վեր ինչպիսի կեցւածք եւ ուղղութիւն են որդեգրելª պարզ է ու յստակ աշխարհին եւ տւեալ դէպքում` նոյնինքն Իրանին: Ուստիեւ` հէնց Իրանին է վերապահւած, որ Ռամսարեան հերթական, բայց պահի առումով գերկարեւոր հանդիպմանը ի գործ դնի իր դիւանագիտական ողջ ներուժը` կանխելու համար ըստ էութեան ՙԴԱԷՇ՚-իզմին փաստացի ենթահող տրամադրող ու ապաւէն հանդիսացած` թուրք-ադրբեջանական մոգոնած սադրանքները: Սադրանքներ, որոնք  նոյն ԴԱԷՇ-ի ուրւականը Մերձաւոր Արեւելքից (Սիրիա-Իրաք) դէպի Կովկասեան տարածաշրջան փոխադրելու դաւադիր գործարքի համահեղինակ են հանդիսանում`  Թուրքիան ու Բաքւի իր խամաճիկները` Հայոց Արցախի գործօնի չարաշահմամբ:

Արցախեան ռազմաճակատում վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ` Ռամսարում Եռակողմ ժողովի երկու կողմերը` Թուրքիան ու Բաքուն արդէն քանիցս բարձրաձայնել են իրենց նենգամիտ համընթացութեան մասին: Իրանը, սակայն, հէնց երէկ` Ազգային անվտանգութեան Գերագոյն խորհրդի մակարդակով բարձրաձայնել է իր անկողմնակալութիւնը` Արցախեան վերսկսած թնջուկի վերաբերեալ: Սա, ինքնին եւ տրամաբանօրէն վկայում է այն մասին, որ Իրանը, որպէս եռակողմ նիստի հիւրընկալ, նաեւ նախաձեռնութիւն պէտք է ստանձնի` դիմագրաւելու համար թուրք-ադրբեջանական նորագոյն սադրանքները, որոնք  անկանխատեսելի զարգացումներով են յղի` Իրանի հիւսիսային եւ հիւսիս- արեւմտեան հատւածներում:

Մինչ այդ, սակայն, խիստ ուշագրաւ է (եւ յատկապէս Իրանի համար) Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի մամլոյ քարտուղարի յայտարարութիւնը` ադրբեջանական ոճրագործ բանակայինների առանց այն էլ խախուտ շարքերում վարձկան ու տեռորիստական խմբաւորումների` ջիհադականների առկայութեան փաստի մասին:

Յատկանշելի է նաեւ այն հանգամանքը, որ Ռամսարի եռակողմ հանդիպումից անմիջապէս յետոյ, ապրիլի 7-ին Բաքւում նախատեսւած է մի այլ եռակողմ նիստª մասնակցութեամբ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, որտեղ եւս Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Ռուսաստանի իր գործընկերոջը համընթաց` ի զօրու է լինելու Բաքւի կամազուրկ իշխանաւորներին զերծ պահելու նորանոր արկածախնդրութիւններից:

ԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: