ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գևորգ Աբաջյանի «Փշրանքներ փշրված իմ կյանքից» գրքի շնորհանդեսը Երևանում

28 սեպտեմբերի, 2013 | 17:04

Abajyan bookԵՐԵՎԱՆ- Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվել է թատերագետ,գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու‚ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանի «Փշրանքներ փշրված իմ կյանքից» գիրքն, որը նվիրված է նրա մահվան 10 ամյակին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր`սեպտեմբերի 27-ին, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, որը ներկայացրեցին նրա կինը`ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանն ու արվեստաբան Ռոբերտ Դավթյանը:

Գևորգ Աբաջյանի այս հուշ-վավերագրությունը մի ամբողջ վեպ արժե, որտեղ ներկայացված են մեծն մտավորականի հուշերն ու մտորումներն անցած կյանքի ու գործունեության մասին: Գրքի խմբագիրն է Սեյրանուհի Գեղամյանը:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի եւ երաժշտագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արուս Սարյանի հիշատակները:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն,արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն, ով հակիրճ ներկայացրեց հավաքույթի նպատակը`շնորհակալություն հայտնելով այս հետաքրքիր նախաձեռնության համար:

Այնուհետև խոսք տրվեց մեծն արտիստուհուն, ով հատվածներ էր կարդում եւ հիշարժան դրվագներ պատմում մեր մեծանուն դերասանների ու արվեստագետների, ինչպես նաև ամուսնու կյանքից։ Նրա ասելով‚ գիրքը վաղուց էր պատրաստ հրատարակության, սակայն ինչ-ինչ պատճառներով ուշանում էր, և վերջապես Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը հանձն առավ գրքի տպագրությունը:

Իսկ արվեստաբան Ռոբերտ Դավթյանը նշեց, որ նա հաղորդումներ է պատրաստում մեր մեծերի մասին, որոնք հեռարձակվում են յուրաքանչյուր կիրակի ‚‚Կենտրոն‚‚ հեռուստալիքով‚ և որ այս շնորհանդեսը ևս հեռարձակվելու է այդ հաղորդման շրջանակներում: Իր ելույթում նա մեջբերումներ կատարեց Սոս Սարգսյանի խոսքերից:

Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես եկան նաեւ գրքի խմբագիր Սեյրանուհի Գեղամյանը, թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը, արվեստի վաստակավոր գործիչ‚ թատերագետ Լևոն Մութաֆյանը, արվեստաբան, թատերագետ Հայկազ Երանոսյանը և այլք:

Գարիկ Ավետիսյան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Լույսը լուսացավ, բարին շա՜տ շատացավ» գրքի շնորհանդես
2. Իսրայելահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: