ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Գրքարվեստ» միջազգային XI-ում Հայաստանի ներկայացած գրքերն արժանացել են մրցանակների

31 մայիսի, 2014 | 09:25

grkarvestՄինսկում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությունում Հայաստանը ներկայացրել է ինը գիրք. հինգ գիրք արժանացել է առաջին մրցանակի, մեկ գիրք՝ Երկրորդ մրցանակի, մեկ գիրք՝ Նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ՝ Ժյուրիի հատուկ մրցանակի: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Առաջին մրցանակի արժանացել են հետևյալ գրքերը՝

«Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում՝

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ», նկարիչ` Ա. Կարագյան (Արևիկ հրատարակչություն, Երևան, 2013 թ.)

«Մշակույթների երկխոսություն» անվանակարգում՝

Ռուբեն Գևորգյանց, «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» (Փրինթինֆո, Երևան, 2013 թ.)

«Գիտություն և կրթություն» անվանակարգում՝

Ռաֆայել Իշխանյան, «Պատկերազարդ պատմություն հայոց», (Անտարես մեդիա հոլդինգ, Երևան, 2013 թ.)

«Արվեստի գիրք» անվանակարգում՝

Ֆոլքմար Գանցհորն, «Քրիստոնեա-Արևելյան գորգը», (Հայաստանի պատմության թանգարան, «Ասողիկ» ՍՊԸ, Երևան, 2013 թ.)

«Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգում՝

Շմավոն Շմավոնյան, «Արարատ», («Էդիտ Պրինտ» հրատարակչություն, Երևան, 2013 թ.):

«Իմ երկիրը» անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» («Զանգակ հրատարակչություն, Երևան, 2014 թ.) գիրքը:

Նշենք, որ Մինսկում ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությունը կայացել է մայիսի 21–22-ը, որին մասնակցել է 9 պետություն՝ 77 հրատարակություններով:

«Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է 2004 թվականից ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից` Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ:

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին
2. Հրատարակվել են Ռուբէնի «Հայաստանի Հանրապետութիւնը» և Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»
3. Հայկական գրքերի միավորում՝ համամայկական և համաշխարհային թվային հարթակներում
4. Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքը՝ Մայրենիի շաբաթվա շրջանակում
5. Գրքերի շնորհանդես՝ «Հրանտ Դինք. 10 տարի անց» շաբաթվա շրջանակներում
6. Շառլ Ազնավուրն արժանացել է «Նիքոս Կացոս-2016» մրցանակին եւ հանդես եկել Փարիզի մարզապալատում-լուսանկարների շարք
7. ECHO Jazz 2016-ի հաղթող Տիգրան Համասյանն իր մրցանակը կստանա մայիսի 26-ին Համբուրգում
8. Նախագահի մրցանակներ ցեղասպանության վերապրողներին, գիտնականներին ու մշակույթի գործիչներին
9. Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես սփյուռքի նախարարությունում
10. Մրցանակներ հայապահպանության նվիրյալներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: