ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ» ԳՈՐԳՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՏԱՐՎԱ ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԻՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ ԳՏԱՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

27 դեկտեմբերի, 2017 | 18:15

Այսօր Հայկական գորգի ազգային կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց գորգի թանգարանի առաջին և շատ սպասված ցուցանմուշը՝ «Գրիգոր Զոհրապ» գորգը:

Հայկական գորգի ազգային կենտրոնի հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձեռք բերել և Հայաստան տեղափոխել «Գրիգոր Զոհրապ» պատմական նշանակություն ունեցող գորգը:

«Գրիգոր Զոհրապ» գորգը խորհրդանշական ձեռբերում է Հայկական գորգի թանգարանի համար. այն ամփոփում է հայ ժողովրդի պատմության մի ողջ ժամանակաշրջան՝ անվերջ պայքարով, մեծ կորուստներով, վերապրելու կարողությամբ:

Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է, և որքան էլ հայկական գորգարվեստը տարբեր է իր գույներովզարդանախշերով, խորհրդանիշերով, մոտիվներով, այնուամենայնիվ առանձնանում է իր ուրույն ձեռագրով: Այս բազմազանության մեջհետքրքրական են դիմանկարային գորգերը: 

Դիմանկարային գորգի եզակի նմուշ է Գրիգոր Զոհրապի պատկերով ստեղծված գորգը, որը փորձագետների կարծիքով գործվել է մինչև 1909 թ. Սեբաստիայում (Օսմանյան կայսրություն, Սեբաստիայի նահանգ) Բեդուկյան ընտանիքի կողմից: Հայոց ցեղասպանության տարիներին գորգը կորսվել է, այնուհետև գտնվել է արևելյան գորգերի կոլեկցիոներ Ջեք Քադրիի հավաքածուում:

2017թ. գարնանը գորգը հայտնվեց Ավստրալիայի աճուրդներում՝ “Mossgreen” ընկերության կողմից: Գորգը առանձնակի հետաքրքրություն էր առաջացրել աճուրդում, ինչը փաստում էր այն գնել ցանկացողների քանակը և աշխարհագրությունը: Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանին հաջողվեց գնել գորգը և նվիրաբերել Հայկական գորգի թանգարանին: Պատկերագորգն, իհարկե, ընդգրկվելու է Հայկական գորգի թանգարանի մշտական ցուցադրության մեջ:

Սեբաստիայի հայկական գորգագործության պատմությանն առհասարակ կանդրադառնանք հետագա հրապարակումներում: Այդ գորգերը հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի բնորոշմամբաշխարհում ամենագեղեցիկն էին ու ամենանուրբը:


Առնչվող նյութեր
1. Արցախյան գորգերի թանգարան Շուշի քաղաքում
2. Գրիգոր Զօհրապի յիշատակին՝ յուշատախտակի բացում փաստաբանական դպրոցին մէջ
3. Գորգագործությունը Արցախում․ Աշխունջ Պողոսյանի անգլերեն նոր աշխատությունը
4. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՏԱԼԻՍ Է ԻՐ ՉԱՐ ՊՏՈՒՂՆԵՐԸ
5. Վիեննայում կկայանա գորգի և տեքստիլի միջազգային գիտաժողով
6. Գորգագործության ավանդույթներ… Երևանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
2.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
3.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
4.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
5.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
6.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
7.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
8.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
9.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
10.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: