ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գրիգորի Գրիգորյան.Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին

27 մարտի, 2017 | 07:08

Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի մի խումբ մասնագետների և բժշկության մեջ գործարար հետաքրքրություններ ունեցող անձանց հետ, որի ընթացքում քննարկվեց բիզնես հնարավորություններն առողջապահության բնագավառում:

grigor grigoryan

Գրիգորյանը բիզնեսի և առողջապահական համակարգի հնարավորությունների և համետեղելության մասին ասաց հետևյալը. «Գաղտնիք չէ, որ մարդու առողջությունն այսօր հաճախ է դառնում բիզնես սակարկությունների առարկա` ոլորտի ապաշնորհ կազմակերպիչների կողմից: Ինչ խոսք, բուժսպասարկումը ենթադրում է կոմերցիոն դրսևորում, բայց հակացուցված է այն առաքելությունից վերածել էժան առևտրի: Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին: Իհարկե, մասնավոր սեկտորը պետք է ակտիվորեն մասնակցի ոլորտում ընթացող գործընթացներին. աշխարհում սա ընդունված և լիարժեքորեն արդարացված մոտեցում է, եթե պետությունը սահմանում է խաղի հավասարակշիռ և անկողմնակալ կանոններ: Ցանկացած ոլորտում մասնավոր ներդրողը, եթե վաշխառու չէ, եթե ազնիվ է, իր բիզնես հետաքրքրություններից զատ, պետք է հոգատար, սրտացավ վերաբերմունք դրսևորի այն հատվածի նկատմամբ, որին թիրախավորել է իր բիզնես պլանում: Մեր ոլորտում առավել ևս մարդը և նրա առողջությունը ոչ թե պետք է հանդիսանա մասնավոր բիզնեսը զարգացնելու նպատակ, այլ մասնավոր բիզնեսը պետք է լինի միջոց` մարդուն առողջ ու երջանիկ դարձնելու համար: Հենց այստեղ է, որ խախտվում են բժշկի ու առհասարակ բժշկության առաքելության և բիզնեսի սահմանները, որոնք սերտաճում են իրար մեջ և փակուղու առաջ կանգնեցնում հասարակությանն ու ոլորտը»:

Գրիգորյանը բժշկություն-բիզնես համատեքստում խոսեց նաև պետության համակարգող դերի մասին` ասելով. «Միանշանակ է, որ բժշկական համակարգն ունի այնպիսի խնդիրներ, որոնց լուծման մեխանիզմներն ու հնարավորությունները պետության գործառույթների սահմաններում են, որոնք, սակայն, տևական ժամանակ մնում են անկատար: Սա չի նշանակում, որ պետությունը մեր ոլորտում պետք է մենաշնորհյալ լինի, այլ պետք է լինի դոմինանտ` արդար և, ինչու չէ, մրցակցային խաղի կանոններ սահմանելու տեսանկյունից: Առաջին հերթին` մեր գործը առաքելություն է, պարտավորություն, և պետությունը մեզ չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»: Այսուհանդերձ, երկրորդ կարծիք չկա, որ պետք է երաշխավորված լինեն նաև մասնավոր ներդրողների իրավունքները: Բարձրացնելով նրանց վերահսկողության մակարդակը` պետք է խրախուսել նաև նրանց ջանքերով ու միջոցներով նորարար տեխնոլոգիաների ներդրումները»:


Առնչվող նյութեր
1. Գերմանիա. Ազատ Օրդուխանյանը Հայաստանում նախադեպը չունեցող առողջապահական մեծ աղետի մասին
2. ԲԺՇԿԱԿԱՆ.- Փսորիազ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք
3. Գրիգորի Գրիգորյան. Պետությունը բժշկական կենտրոններին չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»
4. Հատուկ հոգածության են արժանի բժիշկները
5. Գրիգորի Գրիգորյան.Առողջապահական համակարգին պետք են սրտացավ մենեջերներ
6. ՀՀ նախագահի տիկինը ազգային համախմբման կոչ է անում՝ ի նպաստ վերարտադրողական բժշկության զարգացմանը
7. Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը
8. Որ՞ն է մարդկանց բնակարանների ամենակեղտոտ իրը
9. Կա՞ արդյոք տղամարդկանց գրիպ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: