ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գրիգորի Գրիգորյան.Առողջապահական համակարգին պետք են սրտացավ մենեջերներ

20 մարտի, 2017 | 09:44

grigor grigoryan

Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հիմնական քննարկումը ծավալվեց առողջապահական համակարգի օպտիմալ կազմակերպման շուրջ:

Նա իր խոսքում մասնավորապես նշեց. «Առողջապահական ոլորտը մեզանում բավականին զգայուն է. հակասական է բժշկի և բժշկության նկատմամբ հասարակության վերաբերմունքը:

Պետք է վեր հանել  Հայաստանի առողջապահության ոլորտում գերակա ճյուղերը ու ջերմոցային պայմաններ ապահովել դրանց կայացման համար: Սա մեծածավալ աշխատանք է, որը մեկ կամ մի քանի անհատի ուժերից վեր է:

Ես տևական ժամանակ առաջարկում եմ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել առողջապահության կազմակերպմանը: Դրա համար նախ պետք է ձևավորել ոլորտի աշխատանքները կազմակերպող մենեջերի ինստիտուտ, որը կկարողանա կառավարման ճիշտ և օպտիմալ քաղաքականություն վարել:

Լավ բժիշկների պակաս մենք իսկապես չունենք, բայց լավ բժիշկը դեռ չի ենթադրում լավ կազմակերպիչ և պետք էլ չէ: Բժիշկը պետք է զբաղվի միմիայն իր գործով` զուգահեռ զարգացնելով և կատարելագործելով մասնագիտական հմտությունները: Այլապես, լավ բժիշկը հաճախ ստիպված է լինում զբաղվել վատ կառավարմամբ, որից, բնականաբար, տուժում է նրա աշխատանքի որակն ու արդյունքը»:

Գրիգորյանը նկատեց նաև, որ բժշկությունը շատ սպեցիֆիկ ոլորտ է, որը կազմակերպելու համար քիչ է միայն տեսականորեն գրագետ ու բանիմաց մենեջերներ պատրաստելը:

«Մենք գործ ունենք մարդու կյանքի և առողջության հետ, ուստի մենեջերը պետք է քաջ գիտակցի սա և սրտացավ վերաբերմունք ցուցաբերի ինչպես ոլորտն առողջացնելուն միտված խնդիրներին, այնպես էլ մարդուն և նրա առողջացմանը», – ասաց նա:


Առնչվող նյութեր
1. Կյանքեր փրկելու մշակույթը
2. Նավաբեկության վտանգ առողջապահական ոլորտում.քննարկում
3. Hallux valgus. Ինչպե՞ս վերականգնել ոտնաթաթի էսթետիկ տեսքը
4. Գրիգորի Գրիգորյան. Պետությունը բժշկական կենտրոններին չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»
5. Գրիգորի Գրիգորյան.Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին
6. Հատուկ հոգածության են արժանի բժիշկները
7. Նվազ ինվազիվ վիրահատություններ ու արագ ապաքինում. Սլավմեդ ԲԿ
8. Դոկտոր Պավել Արսենյանը Լատվիայում մետաստազների դեմ պայքարի դեղամիջոց է ստեղծել

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: