ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շվեդիա. «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան բարերար Գրեգ Դինգիզյանին

05 դեկտեմբերի, 2017 | 22:47

2017 թ․ դեկտեմբերի 2-ին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության Սկանդինավիայի հոգևոր հովվության Մալմոյի եկեղեցական համայնքում Սուրբ  պատարագի ընթացքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

Շվեդիայի հայ համայնքին  ու հայ եկեղեցուն մատուցած  ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար տիար Գրեգ Դինգիզյանին:

Սուրբ Պատարագին մասնակցած հավատացյալների ներկայությամբ մեծարյալի կերպարին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Դանիայի եւ Նորվեգիայի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ․ Ստեփանոս քահանա Հավհաննիսյանի կողմից բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:

Տիար Գրեգ Դինգիզյանին  ուղղված հայրապետական կոնդակում գրված է. «Անկեղծ գոհունակութիւն է Մեզ համար Կենտրոնական Եւրոպայի  եւ Շուէդիայի Հայրապետական Պատուիրակի պաշտօնակատար հոգեշնորհ Տ․ Տիրան վարդապետ Պետրոսեանից բարի վկայութիւններ լսել Ձեր ազգօգուտ ու եկեղեցանպաստ երկարամեայ գործունէութեան մասին։ Տարիներ շարունակ Դուք գործուն աջակցութիւն էք բերում Շուէդիայում մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը, հետամուտ լինելով, որ միշտ շէն ու պայծառ մնայ հայորդեաց կեանքը, զօրաւոր լինի նրանց եկեղեցանուէր եւ ազգասէր ոգին։ Ձեր աստուածահաճոյ իրագործումների բարի արգասիքները, որ արժանացրել են Ձեզ հոգեւոր դասի և հաւատաւոր հայութեան անկեղծ յարգանքին, ներշնչող օրինակ են հայորդեաց համար՝  իրենց կեանքի ընթացքը բարեզարդելու ազգասիրութեամբ, հայրենասիրութեամբ ու եկեղեցասիրութեամբ իմաստաւորուած գործերով։  ․․․  Ի խորոց սրտի աղօթում ենք առ Բարին Աստուած, որ Իր Ամենախնամ Աջի հովանու ներքոյ պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանեաց անդամներին եւ օրհնի Ձեր կեանքը քաջառողջութեամբ եւ երկնատուր առատ բարիքներով »:

Այնուհետև մեծարյալին շնորհվեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը:

Շնորհաբաշխության ուրախալի առիթով Տիար Գրեգ Դինգիզյանը  իր երախտագետ զգացումները փոխանցեց ներկաներին, անդրադարձավ իր ապրումներին` խոսելով Մայր Եկեղեցու կողմից գնահատվելու երջանկության, ինչպես նաև վերջին տասնամյակներին ժողովրդի կյանքում հոգևոր կյանքի վերարթնության մասին: Տիար Գրեգ Դինգիզյանը նաև վստահեցրեց, որ Դինգիզյան ընտանիքը պիտի շարունակի անբասիր ծառայել Սկանդինավիայի Հայոց Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։

Հանդիսությունն ամփոփվեց հոգեշնորհ հայր Եղիշեի «Պահպանիչ» աղոթքով:

Արարողությանը ներկա էին Շվեդիայի և Դանիայի տարբեր քաղաքներից ժամանած հայորդիներ, Մալմոյի հայ եկեղեցական համայնքի հավատացյալներ եւ ծխական խորհրդի ներկա եւ նախկին անդամներ։

orer.eu


Առնչվող նյութեր
1. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
2. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
3. Հայաստան-Շվեդիա. 25-ամյա դիվանագիտական ճանապարհ
4. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
5. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին
6. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում
7. Շվեդիա. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում
8. Շվեդիա. «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը ներկայացվել է Ստոկհոլմում
9. Շվեդիա. Հայկական խաչքարի օծում Սէոդերթելիէ քաղաքում
10. Շվեդիայում եւ Նորվեգիայում հիշատակել են Հայոց ցեղասպանությունը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: