ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Գրան Պրի,, շահած Կարմեն Սարոյանի ֆիդայական երգը հիացնում է չեխ զինվորականներին-/տեսահոլովակ/

08 փետրվարի, 2018 | 19:49

 

Արդեն երկու տարի է չեխական Բռնո քաղաքի Կամպանելա /KAMPANELA / երգչախմբում իբրեւ մենակատար է հանդես գալիս 15-ամյա հայուհի Կարմեն Սարոյանը /Սարոյանովա/։ Նրա ելույթները բազմիցս հիացրել են չեխ հանդիսատեսին։ Հատկապես հիշարժան է 2016 թվականի հունիսին Սպիլբերգ ամրոցի ելույթը, երբ նա  չեխ զինվորականների համար կատարեց ,,Հայ ֆիդայիներ,, երգը՝ չեխական երգչախմբի ձայնակցությամբ։ Կատարումն ընդունվեց մեծ ոգեւորությամբ։

Ինպչես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց Կարմենը, ծնողները Չեխիա են եկել Հայաստանից։ Կարմենը ծնվել է Չեխիայում, սովորում  է  Բռնոյի երաժշտական դպրոցում։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին մասնակցել է Պրահայի  ,,Ադամանդյա ձայն,, /Diamonds Voice / միջազգային երաժշտական փառատոնին եւ արժանացել ,,Գրան պրի,, գլխավոր մրցանակին։ Նա կատարել է ,,Ապրելու ապրիլ,, եւ Keep the faith անգլերեն երգերը, որն արժանացել է ժյուրիի ամենաբարձր գնահատականին։ Ի դեպ, Կարմենը ներկայացրել է Հայաստանը։ ,,Ապրելու ապրիլ,, երգը նա նաեւ սովորեցրել է Բռնոյի 500 երեխաներից կազմված երգչախմբին, որը Ամանորին կատարել է նաեւ հայկական ,,Տոնածառ ջան,, երգը, նաեւ հայկական ժողովրդական այլ երգեր։ Ապագայում դեռեւս չորս տարի սովորելու է երաժշտական դպրոցում, մասնակցելու է տարբեր երաժշտական փառատոնների։ Արդեն իսկ հրավերք ունի այս տարի հանդես գալու Ղազախստանում անցկացվելիք մրցույթին։ Հայաստանում դեռ ելույթներ չի ունեցել, բայց մեծ երազանք ունի մենահամերգով հանդես գալու Երեւանում։

Շնորհավորում ենք Կարմենին եւ մաղթում նոր հաղթանակներ։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
10. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: