ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
09 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Գրական տապան 2013»-ը Հայաստան կբերի օտարազգի անվանի գրողների

24 հոկտեմբերի, 2013 | 22:52

grakan tapanՀոկտեմբերի 24-ին մեկնարկել է «Գրական տապան 2013» փառատոնը: Գրական ամենամյա փառատոնն այս տարի կհյուրընկալի մոտ 50 մասնակցի ամբողջ աշխարհից: Փառատոնի օտարերկրացի 16 հատուկ հյուրերից են այնպիսի անվանի գրողներ, ինչպիսիք են «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Վիշնևսկին և «Տապանի ստվերում» վեպի հեղինակ Աննե Պրովոոստը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

«Գրական տապան» միջազգային փառատոնը գրողների, գրականագետների, ընթերցողների, մշակույթին, գրականությանը նվիրյալ կամ պարզապես սիրող մարդկանց ֆորում է։

Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով հայկական մշակույթը, գրականությունը, երկիրը` «Գրական տապան»-ը հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների և հրավիրյալ գրողների համար ինչպես մասնագիտական, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է։

Փառատոնի շրջանակում հյուրերն ու հայաստանցի գրողները կհանդիպեն ընթերցողների հետ, կներկայացնեն իրենց գրքերը, գաղափարներն ու ծրագրերը, քննարկումներ կանցկացնեն կլոր սեղանի շուրջ: Բուհերում և գրադարաններում կկազմակերպվեն վարպետության դասեր: Փառատոնի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային վայրերին՝ կայցելեն Էջմիածին, Զվարթնոց, Օշական, Նորավանք, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան, Փարաջանովի, Մինաս Ավետիսյանի, Պարույր Սևակի տուն-թանգարաններ:

Հյուրերը ճանաչողական այցով կլինեն նաև 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում, որտեղ կմասնակցեն մասնագիտական քննարկումների:

Փառատոնի արդյունքում, ավանդույթի համաձայն, կհրատարակվի օտարերկրյա գրողների՝ Հայաստանին նվիրված ստեղծագործությունների բազմալեզու ժողովածու, որը կլինի բնագրով և հայերեն թարգմանությամբ:

«Գրական տապան 2013» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աղբյուր` Panorama.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը
2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում
3. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
4. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
5. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
6. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
8. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
9. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
10. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: