ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գործարար Խաչատուր Սուքիասյանն առաջարկել է իրականացնել «1.500.000 Հայ Արմատ» նախագիծը`2014-2016 թվականներին ունենալ առնվազն ևս մեկ երեխա

19 փետրվարի, 2014 | 14:17

SukiasianՇուտով Հայ ազգն ու աշխարհի շատ երկրներ ու քաղաքացիներ նշելու են 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված ամենամեծ ոճրագործություներից մեկի` Հայոց ցեղասպանության 100-ամյակը:

20-րդ դարում ցանկացած նման արհավիրքից հետո մեր ազգը միշտ դրսևորել է իր կենսունակությունը, ապրելու մեծ ցանկությունը` կյանք տալով նոր, ավելի առողջ սերունդների, որոնք կարողացել են ոչ միայն վերացնել դրանց հետևանքները, այլև՝ ապահովել ազգի դիմացկունությունը: Մեր պապերը չեն սահմանափակվել հայտարարություններով կամ բողոքով, այլ դրսևորել են ապրելու եւ գործելու մեծ ցանկություն: Այդպես է եղել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո, երբ Ցեղասպանությունից և պատերազմներում մեծ կորուստներից հետո ընտանիքներում ծնվել են բազմաթիվ մանուկներ, այդպես էր նաև 1988 թվականի երկրաշարժից հետո: Ընդ որում, նոր սերնդին, նոր մանուկին կյանք էին տալիս ոչ միայն մարդկային կորուստներ ունեցած ընտանիքները, այլեւ նրանք, ովքեր հավատացել են մեր վաղվա օրվան, տեսել են մեր ազգի վերածննդի ամենակարևոր նախապայմանը: Եվ այդ ամենն արել են սոցիալ-տնտեսական ավելի ծանր պայմաններում, քան այսօրվա իրավիճակն է։

Ուստի, Հայոց ցեղասպանության նախօրեին ՀՀ կառավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, Սփյուռքում գործող մեր կառույցները պետք է հնչեցնեն համազգային կոչ` «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ»: Այդ մանուկն է, որ 2-3 տասնամյակ հետո շարունակելու է մեր կորսված սերունդների գործը, վառ է պահելու նրանց հիշատակը, հետապնդելու է ազգային և պետական շահերը: Մեր մեծերը հաճախ են ասում, որ «ես կենդանի եմ այնքան, որքան ապրում է ինձ հիշող սերունդս»: Հետևելով այս խոսքին` վերոնշյալ կարգախոսը դառնում է արդիական ու Հայաստանի Հանրապետության կենսագործունեության կարևոր նախապայման:

Այս կապակցությամբ առաջարկում եմ ՀՀ իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերին, գործարարներին, լրատվամիջոցներին, ՀԿ-ներին լծվել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի նախագծի, որի նպատակը կլինի Հայերի թվի կրկնապատկումը: Ի հիշատակ մեր զոհերի, անվանելով այս նախագիծը «1.500.000 Հայ Արմատ»՝ կոչ անել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016 թվականներին ունենալ առնվազն ևս մեկ երեխա: Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակներում, ձեռնամուխ լինել միջոցառումների շարքի, որոնք կխրախուսեն ծնելիությունը: Այդ նույն ծրագրի շրջանակում կարգադրել ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ արագ և հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհել Սփյուռքում այս տարիներին ծնված հայ մանուկներին: Հայաստանում ծնված երեխաների համար ՀՀ բանկերում անվճար, ավտոմատ կերպով բացել անվանական հաշվեհամարներ, որոնց վրա դրվող 18 տարվա անձեռնմխելիության պայմանով գումարները կարող են ապագա սերունդներին զգալի աջակցություն լինել և կապել հայրենիքի հետ: Ինչպես նաև հանդես գալ այլ նմանատիպ նախաձեռնություններով:

Վստահ ենք, որ միայն այսօրինակ նախագծերը կարող են լավագույն պատասխանը լինել այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը:

Այս  հայտարարությունը հրապարակել են araratnews.am  եւ lragir.am  կայքէջերը։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել
2. Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում Ամստերդամում՝ կդասախոսի Դր. Ուգուր Ումիթ Ունգորը
3. Աթենքը նախանշեց 100-ամյակի իրավաքաղաքական բաժինը
4. Անկարայի տարանցիկ հանգամանքը եւ Բաքվի փրկօղակը
5. Խաչատուր Սուքիասյան.Այլընտրանքային էներգետիկա եւ էներգախնայողություն. Հայաստանի համար ռազմավարական խնդիր
6. Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել է Կիպրոսի բանկային ճգնաժամը եւ առաջարկել է Հայաստանը դարձնել ԱՊՀ բանկային կենտրոն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: