ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

09 ապրիլի, 2017 | 07:21

Սպլիտ.- Խորվաթիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ինչպես հաղորդում է  armsport-ը, Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը ելույթ ունեցան 105+ կգ քաշային կարգում:

gor minasyanՄինասյանը պոկում վարժությունում 211 կգ արդյունք է ցույց տվել՝ 6 կգ զիջելով վրացի մրցակցին:

Ռուբեն Ալեքսանյանը պոկել է 190 կգ:

Հրում վարժությունն այնքան էլ լավ չդասավորվեց Օլիմպիական փոխչեմպիոնի համար: Գոռը նախ գլխավերևում պահեց 235 կգ կշռող ծանրաձողը, սակայն 2 անգամ չկարողացավ բարձրացնել 240 կիլոգրամը:

Ռուբեն Ալեքսանյանը հրել է 244 կգ:

Երկամարտի հաշվարկում Գոռ Մինասյանը 446 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը 434 կգ-ով բրոնզե մեդալակիր:

105+ կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Լա Տալախաձեն (երկամարտի արդյունքը՝ 467 կգ):


Առնչվող նյութեր
1. Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
2. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
3. Հայերը լավագույնն են Եվրոպայում՝ 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալներ ծանրամարտում
4. Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն՝ նոր ռեկորդով. 5-րդը Հայաստանից
5. Եվրոպայի երեք հայ չեմպիոն ծանրամարտում. Կարուշ Ղուկասյան, Սոնա Պողոսյան, Անդրանիկ Կարապետյան
6. Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
7. Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
8. Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
9. Հայ օլիմպիականները վերադարձան հայրենիք
10. Գոռ Մինասյան. Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: