ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գոռ Ավետիսյանի արվեստը ներկայացվեց պատկերագրքի շնորհանդեսով եւ InterArtGalleryGor ցուցասրահի 15-ամյա հոբելյանական ձեռնակով

15 դեկտեմբերի, 2013 | 15:59

gor tghanerՊՐԱՀԱ-Դեկտեմբերի 14-ին ժամը 17-ին Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում տեղ ունեցավ չեխաբնակ հայտնի նկարիչ Գոռ Ավետիսյանի պատկերագրքի շնորհանդեսը եւ ցուցասրահի 15-ամյա հոբելյանի նշումը, որ համընկավ նաեւ արվեստագետի ծննդյան 50 ամյակի հետ, որ բոլորեց այս տարի։ Ցուցասրահում ներկայացված էին անվանի նկարչի վերջին տարիների ստեղծագործությունները։ Նկարչի քույրը՝ ցուցասրահի գեղարվեստական տնօրեն gor tesasharՆունե Ավետիսյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ իրենց ցուցասրահն այն հազավագյուտներից է Պրահայում, որ արդեն 15 տարի անընդմեջ գործում է։ Այդ առթիվ հրատարակված պատկերագիրքը նույնպես համատեղ աշխատանքի արդյունք է, որին աջակցել են ,,Մարլենկա,, ապրանքանիշը՝ ,,Միկո Ինթերնեշընլ ,, ընկերության տնօրեն Գեւորգ Ավետիսյանը եւ լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանը։ Ճաշակով ու վառ աշխատանքներով ձեւավորված պատկերագրքում տեղ են գտել Նունե gor srahԱվեստիսյանի եւ արվեստաբան Ռուբեն Արեւշատյանի հոդվածները Գոռի ստեղծագործության մասին։

Գոռ Ավետիսյանը սերում է նկարչական ընտանիքից, նա հասակ է առել իր հարազատների արվեստանոցներում, նկարների ու արեւաշող գույների շրջապատում։ Տեղափոխվելով Պրահա, 1998 թվականին նա առաջին ցուցահանդեսը gor boloreբացեց , որին հաջորդեց սեփական ցուցասրահի բացումը, եւ Գոռը մնաց չեխական մայրաքաղաքում՝ շարունակելով հայկական վառ գույներով կերպարվեստը ներկայացնել նաեւ եվրոպական տարբեր ցուցասրահներում։ Անցած տարիներին InterArtGalleryGor ցուցասրահը մասնակցել է նաեւ տասնյակի հասնող եվրոպական հեղինակավոր արվեստի փառատոների, տարբեր ընկերությունների կազմակերպած ցուցահանդեսների, համատեղ պատկերագրքերի տպագրությանը։ Այս ցուցասրահում տարբեր տարիների կազմակերպվել են հայ նկարիչների gor sonaցուցահանդեսներ, նշվել են Հայոց ցեղասպանության օրն ու այլ հիշարժան տարեթվեր։

Գոռ Ավետիսյանի ցուցասրահը վերածվել է մի յուրահատուկ մշակութային կենտրոնի։ Այս ամենն էր վկայում նաեւ ցուցադրված պատմական տեսաշարը, թե ինչպիսի ձեռնարկներ են տեղի ունեցել անցած 15 տարիներին ցուցասրահում կամ թե ինչպիսի ցուցահանդեսների է մասնակցել Գոռ Ավետիսյանը։ Ու թեեւ միջոցառման ընթացքում հնչում էր մեղմիկ հայկական երաժշտություն, բայց մթնոլորտն ավելի աշխուժացավ, երբ կիթառով նվագեցին ու երգեցին նրա որդիները՝ Արմանը եւ Միհրանը, ինչպես նաեւ հմայիչ ձայնով Սոնա Քոլոյանը։

gor enkernerՏոնական ձեռնարկին ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու սփյուռքից, չեխ եւ հայ արվեստագետներ։

gor nkarnerՇնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին մի քանի հոբելյանների առիթով, եւ մաղթում բուռն ստեղծագործական կյանք։

Հ. Ասատրյան

www.orer.eu


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: