ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գոռն ու Անատոլին իրենց հաղթանակները նվիրեցին Ապրիլյան պատերազմի հերոսներին

03 ապրիլի, 2017 | 10:53

ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ.- Ապրիլի 1ին  չեխական Զուբրի քաղաքում տեղի ունեցավ  Քիք-բռնցքամարտի K-1 մարզաձեւի  ,,Չեխ օփն,, մրցաշարը, որին մասնակցեցին  ,,Տոլյա Ջիմ,, մարզական ակումբի մարզիկները, այդ թվում՝  Գոռ Հարությունյանը եւ հայտնի մարզիկ եւ մարզիչ Անատոլի Հունանյանը։ 

Հաղթական պատվանդանին՝ Անատոլի Հունանյանը

Հաղթական պատվանդանին՝ Անատոլի Հունանյանը

71 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը նոկաուտով հաղթեց օստրավացի Ադամ Զիդեկին, դառնալով չեմպիոն։ Իսկ 81 կգ քաշային կարգում Անատոլի Հունանյանը 9-րդ անգամ տեխնիկական նոկաուտով հաղթեց սլովակ մարզիկ  Դուշան Չալանին։

Ինչպես նշեցին մեր մարզիկները ՕՐԵՐ-ի հետ զրույցում, այս հաղթանակները նրանք նվիրում են Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին։

Հիշեցնենք, որ թե՜ Գոռ Հարությունյանը, եւ թե՜ Անատոլի Հունանյանը Չեխիայի բազմակի չեմպիոններ են։ Նրանց մարզիչն է հայտնի մարզիկ, սպորտի վարպետ Յուրա Հունանյանը։

 Ջերմորեն շնորհավորում ենք մեր մարզիկներին ու մարզիչին, եւ մաղթում նոր հաղթանակներ։

ՕՐԵՐ

Հաղթական պատվանդանին՝ Գոռ Հարությունյանը

Հաղթական պատվանդանին՝ Գոռ Հարությունյանը


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
4. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
5. Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին
6. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
7. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին
8. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
9. Պրահայում բացվեց Գարիկ Ավանեսյանի ,,Բանգլադեշ,, ցուցահանդեսը
10. Սուրբ Զատիկը նշվեց Պրահայում- Լուսանկարներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: