ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գոհար Մարկոսյան-Կասպերի ՚Պենելոպե՚ վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը Երեւանում

16 մայիսի, 2016 | 14:38

penelope arm bookՄայիսի 14-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է արձակագիր, բանաստեղծ Գոհար Մարկոսյան-Կասպերի հիշատակին նվիրված ցերեկույթ և հեղինակի «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի մշակույթի նախարարությունից, «Պենելոպե» վեպը ռուսերեն բնագրից հայերեն թարգմանվել և հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Թարգմանիչ՝ Կարինե Խոդիկյան, հրատարակիչ՝ «Անտարես» ՍՊԸ:

penelope arm ereko
Շնորհանդեսին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը. լրագրողների հետ զրույցի ընթացքում նա նշել է. «Գոհար Մարկոսյան-Կասպերի ստեղծագործություններն ընթերցել եմ տարիներ առաջ` բնագրով և շատ ուրախ եմ, որ «Պենելոպե» վեպը թարգմանվեց հայերեն: Գոհարը խորը փիլիսոփայական մտածողությամբ հանդերձ ստեղծել է ժամանակին խիստ համահունչ գրականություն: Վստահ եմ, որ «Պենելոպե» վեպը Կարինե Խոդիկյանի թարգմանությամբ կարժանանա հայ ընթերցողի հավանությանը, և թարգմանիչներն ու հրատարակիչները կանդրադարնան Գոհարի մյուս ստեղծագործություններին»:

penelope karine xhodikyan
Միջոցառումը վարում էր «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանության հեղինակ Կարինե Խոդիկյանը: Հիշատակի խոսքով հանդես են եկել կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրող Ռուսլան Սաղաբալյանը և այլք: Գրողի քույրը՝ Հասմիկ Մարկոսյանն ու ամուսինը՝ Կալե Կասպերը, ներկայացնելով իրենց հուշերը, նաև շնորհակալություն են հայտնել «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանությունը նախաձեռնած և իրականացրած անձանց:
Գոհար Մարկոսյան-Կասպերը (1949-2015 թթ.) ծնվել և մեծացել է Երևանում, օպերային երգչի և բալետի արտիստի ընտանիքում: Հետագայում ապրել է Էստոնիայում, գրել՝ ռուսերեն: Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիքից, այնուհետև՝ պատմվածքներ և վեպեր: 1991 թվականին տպագրվել է նրա բանաստեղծական առաջին՝ «Իմ անավարտ Պալատը» ժողովածուն: Նույն տարում տեղափոխվելով Տալլին՝ ամուսնացել է էստոնացի հայտնի գրող, հրապարակախոս Կալե Կասպերի հետ: Գոհար Մարկոսյան-Կասպերը մասնագիտությամբ բժիշկ էր, սակայն նրա կյանքում գրականությունը առանցքային դերակատարում ունեցավ: Նա յոթ վեպի և նովելների ժողովածուի հեղինակ է: Կասպերի ստեղծագործությունները տպագրվել են Սանկտ-Պետերբուրգում և Տալլինում հրատարակվող «Զվեզդա», «Նևա», «Տալլին», «Ռադուգա» ամսագրերում, նաև թարգմանվել՝ էստոներեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն: Փարիզի հայկական թատերախումբը բեմադրել է նրա «Գերեզմանաքար» պիեսը: Ամուսնու՝ Կալե Կասպերի համահեղինակությամբ, Գոհար Մարկոսյան-Կասպերը գրել է կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի մասին գիրք, ինչպես նաև «Սեսիլի մահը» բազմասերիանոց ֆիլմի և մի շարք այլ հեռուստասերիալների սցենարներ:
Հայազգի գրողը կրկնակի արժանացել է Էստոնիայի մշակութային հիմնադրամի ամենամյա մրցանակի՝ «Կարիատիդները» և «Մեմենտո Մորի» վեպերի համար: «Պենելոպե» վեպի համար արժանացել է Յուրի Դոլգորուկիի անվան միջազգային գրական մրցանակի:

Գոհար Մարկոսյան-Կասպերի վերջին հարցազրույցը ՕՐԵՐ ամսագրին կարող եք կարդալ այստեղ։

penelope ruslan saghabalianpenelope karlpenelope davit muradyan

 


Առնչվող նյութեր
1. Էստոնաբնակ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերի հիշատակին
2. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ TALKING ABOUT BORDERS ՄՐՑՈՒՅԹԻ 2015-Ի ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: