ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը

31 հուլիսի, 2018 | 14:35

 

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որն իրականացնում է երկարաժամկետ նախագծեր Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար և այդ նպատակով արդեն ներդրել է ավելի քանի 585 միլիոն ԱՄՆ դոլար, ստեղծելով Հայաստանում շուրջ 1500 աշխատատեղ,  հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը վերափոխիչ ազդեցություն կարող է ունենալ Գյումրիի բնակիչների և քաղաքի ընդհանուր զարգացման համար։

 

IDeA հիմնադրամը Հայաստանի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրին։  Գյումրին ընդգրկվել է IDeA-ի ռազմավարական քարտեզում՝ հաշվի առնելով քաղաքում զբոսաշրջային և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու մեծ ներուժը, աշխարհագրական դիրքը, հարուստ մշակութային ժառանգությունը և այլ գործոններ։ 2015 թ․-ին IDeA-ն ֆինանսապես աջակցել է «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի ծրագրերին, որոնց արդյունքում 2017 թ-ից սկսած իրականացվում է «Կումայրի վերածնունդ» նախագիծը։

Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել քաղաքի վերափոխմանը, խթանել տնտեսական ակտիվությունը և ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

«Այգու բարեկարգման և վերակառուցման գաղափարն ինքնին արտահայտում է սոցիալական կապիտալի դերն ու նշանակությունը։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է բազմաթիվ գյումրեցիների առաջարկությամբ, ովքեր ցանկանում են քաղաքում ունենալ հանգստի ու ժամանցի գոտի, որտեղ երեխաները, մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, որտեղ քաղաքի երիտասարդությունը կարող է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ կյանքի կոչելով իրենց ամենաստեղծագործ գաղափարները»,- ասել է IDeA հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

 

IDeA հիմնադրամը համոզված է, որ Բարեկամության զբոսայգում իրականացվելիք ծրագիրը կդառնա Գյումրի քաղաքի զարգացման համար խարսխային ծրագիր։ Ներկայում հիմնադրամն աշխատում է ծրագրի ամբողջական հայեցակարգի վրա, որը պատրաստ կլինի 2018թ. հոկտեմբերին: Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:

 

Տեղեկանք

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»-ը (IDeA) մասնավոր, շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որն իրականացնում է մեծամասշտաբ, սոցիալ-տնտեսական կայուն զարգացման նախագծեր՝ օգնելու Հայաստանին անցում կատարել գոյատևման մոդելից բարգավաճման։ IDeA-ն հիմնադրել են սոցիալական ձեռներեցներ ու բարերարներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը։ Հիմնադրամը թափանցիկ և արդյունավետ հարթակ է այն ծրագրերի իրականացման համար, որոնք նախաձեռնում և ֆինանսավորում են մեր հիմնադիրները, գործընկերներն ու նվիրատուները։ IDeA հիմնադրամի խարսխային ծրագրերից են՝ «Տաթևի վերածնունդը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, UWC Դիլիջան դպրոցը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը, Դիլիջանի Զարգացման ծրագիրը և այլն։ Մանրամասների համար այցելեք՝ www.idea.am

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Հայաստանում փողոցները մաքրելու մասին. ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 15-ին՝ Մաքրության համաշխարհային օրը
2. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
3. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
6. IDeA հիմնադրամը ներկայացրել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը
7. Ռուբեն Վարդանյան. Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել
8. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումը խիստ ոգևորիչ է». Ղարիբ Հարությունյան
9. Տիգրան Համասյանը մենահամերգի հասույթը նվիրեց Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին
10. IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: