ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեկնարկեց Թումո Գյումրիի ապագա շինության վերակառուցումը

19 հունիսի, 2017 | 12:50

Հունիսի 6-ին տեղի ունեցավ Թումո Գյումրիի ապագա շինության՝ քաղաքի
պատմական առաջին թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էր Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը և այլ պաշտոնյաներ։

Միջոցառման ընթացքում Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնեանը և գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը ներկայացրեցին պատմամշակութային մեծ նշանակություն ունեցող շինության և դրան հարակից այգու վերակառուցման նախագիծը։ Շինությունը և հարակից այգին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին են տրամադրվել ՀՀ կառավարության կողմից։

Թումո Գյումրին՝ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և Շանթ հեռուստաընկերության նախաձեռնությամբ բացված կենտրոնը իր գործունեության
երկու տարիների ընթացքում հասցրել է ձեռք բերել 2000-ից ավելի ակտիվ
ուսանող։ Կենտրոնում ամեն տարի անցկացվում է 500-ից ավելի դասընթաց և
աշխատարան։

Գյումրիի առաջին թատրոնի պատմական շենքի վերակառուցնան և վերածննդից
հետո, կենտրոնը է՛լ ավելի կընդլայնվի` հնարավորություն ստանալով հյուրընկալելու արդեն 3000-ից ավելի ուսանողի: Շենքի նոր նախագիծը, որի հեղինակն է հանրահայտ ճարտարապետ Բեռնար Խուրին, բազմաթիվ հնարավորություններ կբացի ինչպես թումոցիների, այնպես էլ Գյումրիի բոլոր բնակիչների համար։ Այն կունենա դասասենյակներ, սեփական ձայնագրման ստուդիա, բացօթյա տեռաս միջոցառումների համար, կինոդահլիճ, որտեղ կկազմակերպվեն կինոցուցադրություններ ինչպես Թումոյի ուսանողների, այնպես էլ հանրության համար, և, ի վերջո, ինքնուսուցման հարթակ, որը հնարավորություն կունենա բեմի վերածվելու և կապահովի թատրոնի մշակութային վերածնունդը։

Ներկայացման ավարտին թատրոնի դիմաց համերգ ունեցավ Բամբիռ խմբի անդամ,
Թումոյի դասընթացավար Արիկ Գրիգորյանի ղեկավարած Թմբաթա ուսանողական
երաժշտական խումբը, որին միացել էին Գյումրիի երաժիշտ ուսանողները։

 


Առնչվող նյութեր
1. Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը
2. Անգելա Մերկելը ցնցված է Թումոյով. ,,Թումոն միայն Հայաստանի համար չէ,,
3. Թումոն մտնում է Եվրոպա. Փարիզում կբացվի սեպտեմբերի 25-ին
4. «Թումո»ն ողջ աշխարհում կարող է դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը. Նիկոլ Փաշինյան
5. Եռաչափ սկանավորման, թվայնացման նախագիծ Հայաստանի Վայոց ձորի մարզում
6. Թումոն՝ բանակում. 21-րդ դարի կրթությունը՝ զինվորական համազգեստով
7. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
8. ,,Հոգիս՚՚ խմբի համաշխարհային դեբյուտը եւ ֆլեշմոբը ՄԱԿ-ում
9. Թումո Ստեփանակերտը դարձավ մեկ տարեկան
10. Wolfram Research-ի ամառային ճամբարը` Թումո Երևանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: