ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գյումրիում անցկացվելու է Քանդակագործության միջազգային սիմպոզիում

13 օգոստոսի, 2013 | 20:20

gyumri kandakagortsԳՅՈՒՄՐԻ- Սեպտեմբերի երկրորդ կեսին Գյումրիում անցկացվելու է Քանդակագործության միջազգային սիմպոզիում` «Կենարար աղբյուր» խորագրով: Սիմպոզիումն անցկացվում է «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական մշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում: Այս մասին հայտնեց սիմպոզիումի տնօրեն, «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի նախագահ, քանդակագործ Արթուր Գևորգյանը:

Նրա տեղեկացմամբ, սիմպոզիումին մասնակցելու է 9 քանդակագործ` 4-ը Գյումրիից, մեկակական` Երևանից, Ստեփանակերտից, Ուկրաինայից, Բելառուսից և հավանաբար, Ռուսաստանից եւ երկու քանդակագործ Իտալիայից: «Մեկ ամսվա ընթացքում արվեստագետները քանդակելու են այն, ինչի անունն է կյանք, այն, ինչ մղում է դեպի ապրելը, սովորեցնում է ապրելու արվեստը»,- ասաց սիմպոզիումի տնօրենը:

 

Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել 2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010-ին ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) նախաձեռնությամբ:

«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով: Գյումրին հանդիսավոր կերպով ստանձնել է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսը հունիսի 30-ին: Այս առիթով Գյումրիում իրականացվել և իրականացվելու են մշակութային տարաբնույթ միջոցառումներ:

Գարիկ Ավետիսյան

Երեւան

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
2. Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը
3. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումը խիստ ոգևորիչ է». Ղարիբ Հարությունյան
4. Տիգրան Համասյանը մենահամերգի հասույթը նվիրեց Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին
5. Մեր սերունդը հայ թատրոնի մեծերին լիարժեք ճանաչելու հնարավորություն չունի . Լևոն Բաղդասարյան
6. Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Պրահայում
7. Հասմիկ Պապյանը կազդուրվում է, իսկ Գյումրիի համերգն անցել է աննախադեպ հաջողությամբ
8. Հասմիկ Պապյանը հանդես կգա Գյումրիում՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոյին
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեցին Գյումրի
10. Տիգրան Համասյանի երաժշտությունը՝ հանուն Գյումրիի անօթևանների

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: