ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի

04 սեպտեմբերի, 2018 | 11:11

,,Իմ Հայաստան» ծրագիրը ներկայացնում է ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի. տաղանդավոր արհեստագործների, Արհեստի եվ արվեստի քաղաք

 

ԳՅՈՒՄՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆՍեպտեմբերի 8-ին «Իմ Հայաստան» ծրագիրը կներկայացնի Գյումրին՝ որպես զբոսաշրջային նոր վայր, որի պատմական փողոցներում կարելի է հանդիպել տաղանդավոր արհեստագործների և արվեստագետների: Լրատվամիջոցների համար կկազմակերպվի մեկօրյա այցելություն՝ անձամբ հանդիպելու արհեստագործների հետ և ծանոթանալու նոր զբոսաշրջային փորձառություններին:

Այցելությունը ներառում է․

  • քաղաքային շրջայց՝ Քաղաքային հետազոտությունների կենտրոնի ուղեկցորդների առաջնորդությամբ, որի ընթացքում կներկայացվի Գյումրու արվեստը, ճարտարապետությունը և պատմությունը,
  • Ասլամազյան քույրերի թանգարան, որտեղ կմասնակցենք խեցեգործության վարպետաց դասերին՝ փորձելով ստեղծագործել հայտնի նկարիչ-քույրերի նման,
  • քանդակագործական ստուդիա և քաղաքային արվեստի շրջայց՝ Ալբերտ Վարդանյանի և որդիների հետ,
  • Հայաստանի ամենահայտնի դարբին Գագիկ Մարտիրոսյանի Եռանկյունի ռեստորան-արվեստանոց:

Զբոսաշրջային այս փորձառությունների զարգացման նպատակն է ներկայացնել Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն՝ ներգրավելով ավելի շատ զբոսաշրջիկներ և օգնելով տեղական տնտեսության զարգացմանը, խթանելով քաղաքի տաղանդավոր արվեստագետների գործերը: Այս շրջայցը տարբերվում է ցանկացած այլ դասական տուրերից, քանի որ այցելուները կկարողանան ոչ միայն պատմական և մշակութային վայրեր տեսնել, այլև շփվել տեղացի արվեստագետների հետ և ծանոթանալ նրանց գեղեցիկ աշխատանքներին և արվեստի պատմությանը: Շրջայցն իրականացվում է «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության և զբոսաշրջության ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից:

«Իմ Հայաստան» ծրագիրը ներկայացնում է Գյումրին, Շիրակի մարզ

Գյումրի քաղաք

Շաբաթ, սեպտեմբերի 8, 2018, 08:30 – 20:30


Առնչվող նյութեր
1. Դիլիջանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն
2. Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը
3. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումը խիստ ոգևորիչ է». Ղարիբ Հարությունյան
4. Տիգրան Համասյանը մենահամերգի հասույթը նվիրեց Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին
5. «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Երեւանում
6. «Ок Армения» խորագրով միջոցառումը Մոսկվայում
7. Այցելություններ Հայաստան, Արցախ, Արեւմտյան Հայաստան
8. Մեր սերունդը հայ թատրոնի մեծերին լիարժեք ճանաչելու հնարավորություն չունի . Լևոն Բաղդասարյան
9. Տուրիզմը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում
10. Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: