ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գյուղական վիրտուալ խաչմերուկ

16 օգոստոսի, 2013 | 12:45

pr111ԴԻԼԻՋԱՆ-«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն /”Armenian PR Association” scientific-informational NGO/ Դիլիջանում օգոստոսի 15-ից 23–ը կազմակերպում է «VIRTrUrAL CROSSROAD» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ»/ Youth in Action/ ծրագրի շրջանակում:

Ծրագրին մասնակցում է 30 երիտասարդ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից և Իտալիայից:

«Այսօր երիտասարդության գործազրկության մասին խոսում են բազմաթիվ երկրներում, խնդրի շուրջ համախմբվել են 6 երկրի ներկայացուցիչներ, քննարկվելու են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են աշխատաշուկայում երիտասարդության ներգրավմանը: Երիտասարդներն համատեղ ուժերով ինքնաարտահայտման, ինքնադրսևորման և պատշաճ ներկայանալու մեթոդներ կմշակեն, որոնք հետագայում կօգտագործեն իրենց երկրներում», – ծրագրի մասին ներկայացրեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: Ծրագրի ընթացքում կներկայացվեն կամավորական ծրագրերի առավելությունները, որոնք օգնում են երիտասարդներին իրենց ներուժը օգտագործելով հասկանալ ու կարևորել իրենց կողմից կատարված աշխատանքը, կրել պատասխանատվություն, լինել ակտիվ քաղաքացի:

«Մասնակիցները ծրագրի ընթացքում հայ մասնագետների միջոցով գործնական գիտելիքներ կստանան վիրտուալ աշխարհի գաղտնիքների մասին և համատեղելով ստացած գիտելիքներն ու փորձը համացանցում կստեղծեն կայք, որտեղ կտեղադրվեն և կհրատարակվեն ծրագրի ընթացքում օգտագործված բոլոր նյութերը: Կստեղծվի ‹‹Քայլեր, որոնք լավ աշխատանք են խոստանում›› երիտասարդական առցանց ձեռնարկը»,- տեղեկացրեց ծրագրի համակարգող Սիրափի Արշակյանը: Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ կունենան մարզաբնակ երիտասարդների հետ:

Փոխանակման ծրագրի անվանումը հատուկ բառախաղ է` «VIRTrUrAL CROSSROAD», որը նշանակում է վիրտուալ գյուղական խաչմերուկ:

http://virtcrossroad.wordpress.com/

 Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: